Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ: Մարդ, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ճանապարհորդություններին, արշավներին և բացահայտումներին: Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը 2011 թվին։ ArmLand-ի հիմնադիր տնօրենն եմ: 2014-ից ակումբն իր բուռն գործունեությունն է ծավալում լեռնագնացության ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Ակումբի ղեկավար լինելուց բացի, նաև ակումբի լեռնային գիդ-ուղեկցորդն եմ: Ունեմ 5000 + գրանցած վերելքներ, ինչպիսիք են՝ Արարատը, Էլբրուսը և Կազբեկը: Այս կայքը ներկայացնում է այն ամենը, ինչ կազմում է իմ առօրյան, կյանքը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի նոր արկածներ, դուրս գա իր սովորական և առօրյա միջավայրից, կոտրի կաղապարները, որոնցում հայտնվել է ակամա, և բացահայտի իրական ինքնությունը: Ես դա արել եմ և անում եմ ճանապարհորդելով: Միացե՛ք մեր թիմին, և եկե՛ք բացահայտենք աշխարհը միասին:
Ողջու՜յն։ Ես Սիրանն եմ ՝ ակումբի ուղեկցորդը և SMM մենեջերը։ Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի բաժնում։ Զբաղվում եմ վազքով, սիրում եմ լեռներ և բնություն։
Ողջու՜յն։ Ես Տանյան եմ ՝ ակումբի ուղեկցորդը և տուր մենեջերը։ Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի բաժնում։ Լեռնագնացությունը իմ ապրելակերպն ու մտածելակերպն է դարձել, լեռները՝ իմ տարերքը։ Բարձրացել եմ Հայաստանում մի շարք լեռնագագաթներ, Արևմտյան Հայաստանում ՝ Սիփանն ու Նեմրութը։ Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհը անվերջ կարող ենք բացահայտել։ Էնպես որ գնացի՜նք դեպի անհաս բարձունքներ․․․