Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ: Մարդ, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ճանապարհորդություններին, արշավներին և բացահայտումներին: Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը 2011 թվին։ ArmLand-ի հիմնադիր տնօրենն եմ: 2014-ից ակումբն իր բուռն գործունեությունն է ծավալում լեռնագնացության ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Ակումբի ղեկավար լինելուց բացի, նաև ակումբի լեռնային գիդ-ուղեկցորդն եմ: Ունեմ 5000+ գրանցած վերելքներ, ինչպիսիք են՝ Արարատը, Էլբրուսը և Կազբեկը: Այս կայքը ներկայացնում է այն ամենը, ինչ կազմում է իմ առօրյան, կյանքը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի նոր արկածներ, դուրս գա իր սովորական և առօրյա միջավայրից, կոտրի կաղապարները, որոնցում հայտնվել է ակամա, և բացահայտի իրական ինքնությունը: Ես դա արել եմ և անում եմ ճանապարհորդելով: Միացե՛ք մեր թիմին, և եկե՛ք բացահայտենք աշխարհը միասին:
Ողջու՜յն։ Ես Սիրանն եմ՝ ակումբի ուղեկցորդը և SMM մենեջերը։ Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի բաժնում։ Զբաղվում եմ վազքով, սիրում եմ լեռներ և բնություն։
Ողջո՜ւյն։ Ես Գոհարն եմ՝ ակումբի տուր-մենեջերը և SEO մասնագետը։ Ավարտել եմ Վ․ Բրյուսովի անվան ԵՊԼՀ համալսարանի Տուրիզմի բաժինը։ Լեռնագնացությունը՝ որպես արվեստ բացահայտեցի 2021թ․-ին։ Երբ բարձրացա առաջին լեռս, հասկացա՝ սա իմ ապրելակերպն է դառնալու։ Մարդիկ լեռներ են բարձրանում ամենատարբեր պատճառներով. Գեղեցիկ տեսարաններ, ադրենալին, բնություն, լուսանկարչություն, դե, իսկ ինձ նման մարդիկ էլ պարզապես լեռներում լինելու պատճառ են փնտրում։
Պաշտում եմ լեռներն ու իմ աշխատանքը․․․