ՕՐ 1. Երևան — Աբու-Դաբի
Ժամանում Աբու Դաբի։
Գիշերակաց RAMADA DOWNTOWN չորս աստղանի հյուրանոցում։
ՕՐ 2. Cultural district – Ramada — Yas Island
10:00 Նախաճաշից հետո ուղևորվելու ենք Աբու Դաբիի մշակութային թաղամաս։
10:30-13:30 Այցելություն Աբու Դաբիի Լուվրը, որտեղ կծանոթանանք աշխարհի ամենաթանկարժեք մշակութային արժեքներին, որոնցից են Պիկասոյի, Լեոնարդո դա Վինչիի, Մոնեի, Գոգենի և գրեթե բոլոր դարաշրջաններից հասած հոյակապ նմուշները։
Վերադարձ Հյուրանոց։
Ազատ հանգստի ժամ համերգից առաջ (կարող եք օգտվել լողավազանից, զբոսնել, կամ պարզապես հանգստանալ հյուրանոցի կողմից առաջարկվող հատվածում)
17:00 Ուղևորվում ենք Յաս կղզի, 18․000-անոց ամբոխի հետ ներկա գտնվելու մեր տուրի գլխավոր միջոցառմանը՝ Scorpions լեգենդար ռոք խմբի համերգին։
Վերադարձ հյուրանոց:
ՕՐ 3. Մանգրովի ազգային պարկ — ազգային ակվարիում — Շեյխ Զաիդի մզկիթ
10։00 Առավոտյան ողևորվում ենք Մանգրովի ազգային պարկ։ Պարկում կարելի է հանդիպոլ ավելի քան 46 տեսակ թռչունների, այդ թվում վարդագույն ֆլամինգոների։ Ազգային պարկի ջրային տարածքը ևս բազմազան է և հաջողության դեպքում կտեսնենք կրիաների, դելֆինների և բազում էկզոտիկ կենդանիների։
Այգում կարելի է կայակինգավարել, կայակինգով զբոսանքի տևողությունը 2 ժամ է։
14։00 Ազգային պարկից հետո կշարունակենք ծանոթանալ բնությանը, այս անգամ այցելելով Աբու Դաբիի ազգային ակվարիում, որտեղ կտեսնենք ավելի քան 4500 ձկնատեսակ։
17։30 Կայցելենք Շեյխ Զաիդի հսկայական մզկիթը, որը Աբու Դաբիի այցեքարտն է։ Այն առավել գեղեցիկ է երեկոյան լուսավորության ներքո։
Վերադարձ հյուրանոց
ՕՐ 4. Աբու-Դաբի — Երևան
Վաղ առավոտյան վերադառնում ենք Երևան։
Արժեքը ներառում է
Արժեքը չի ներառում