Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբն 8 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։
Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37444880058 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․
Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Ճանապարհին կանգառ կունենք Կարսում և կճաշենք։ Այստեղ ճաշից հետո հնարավորություն կունենաք այցելել Կարսի բերդը և Սբ․ Առաքելոց եկեղեցին։ Կարսում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։
Գիշերակացը՝ Բայազեթի հյուրանոցում:
Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա մինչև 2200 մ բարձրության վրա գտնվող կետը, որտեղից էլ կսկսվի արշավը դեպի Արարատի բազային ճամբար:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3200 մ բարձրության վրա տեղակայված բազային ճամբարը։
Գիշերակացը՝ վրաններում
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները, հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին:
Գիշերակացը՝ երկրորդ ճամբարում
Գիշերը՝ ժամը 1:00-2:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը և կունենանք հանգստի ժամ։ Այնուհետև կիջնենք 3200 մ վրա տեղակայված բազային ճամբարը և կգիշերենք:
Գիշերակացը՝ վրաններում
Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազեթի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ:
Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։
Վերադարձ՝ Երևան։ Առավոտյան նախաճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։ Ճանապարհին մասնակիցները հնարավորություն կունենան այցելել նաև հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի։
Կարևոր՝