HYRU+374 44 880058 armland8@gmail.com
HYRU+374 44 880058 armland8@gmail.com
0
10 օր / 9 գիշեր
Առկայություն : 10․09-20․09․2024
Հայաստան, Երևան
Մարոկկո, Մարրաքեշ

ՎԵՐԵԼՔ ԹՈՒԲԿԱԼ ԼԵՌ

Շրջագայություն Մարոկկոյում

Արմլենդ արշավական ակումբը կազմակերպում է վերելք՝ Թուբկալ լեռ, Ատլասի լեռներ։

Թուբկալ կամ Ջեբել Թուբկալ լեռը Ատլասի լեռների, Հյուսիսային Աֆրիկայի և Մարոկոյի ամենաբարձր գագաթն է: Գտնվում է Մարոկկոյի հարավ-արևմտյան մասում, Մարաքեշից մոտ 60 կմ հարավ։ Նշանավոր գագաթ է և լեռնագնացների համար հայտնի վայր։

Չնայած Ատլասի լեռների հայտնիությանը՝ մարդկանց մեծամասնությունը Մարոկկոն կապում է անապատում ուղտերով զբոսանքի և անանուխի առատ թեյ վայելելու հետ: Թուբկալ լեռը ոչ այնքան հայտնի գագաթ է ոչ լեռնագնացների շրջանում, բայց համարվում է տպավորիչ 4167 մետր բարձրություն ունեցող լեռ՝ գյուղական Մարոկոյի անհավանական տեսարանով:

Ուղևորությունը ներառում է 8-օրյա շրջագայություն Մարոկկոյում, որի ընթացքում հնարավորություն կունենաք անցնել հրաշագեղ Ատլասի լեռներով՝ դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Թուբկալ լեռը(4167մ)։

Բարձր Ատլասի լեռնաշղթայից հետո բացվում է խորհրդավոր, սյուրռեալիստական ​​և ցնցող տեսարան դեպի Հին Մարոկկոյի սիրտը` նախասահարա անապատը: Սահարայի տարածաշրջանն այն վայրերից է, որտեղ դուք կարող եք տեսնել ամենատարբեր և ամենագրավիչ լանդշաֆտները՝ Մարոկկոյում։

ԹՈՒԲԿԱԼ ԼԵՌ

Արշավի առանձնահատկությունները

Վերելք Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր լեռը՝ Թուբկալ (4167մ)

⇒  Էքսկուրսիա՝ Մարաքեշում

⇒  Ատլասի լեռների Դադես և Տոդրա կիրճեր

⇒  Բերբերյան մշակույթ և արևելյան համեղ խոհանոց

⇒  Էքսկուրսիա՝ Էսսուեյրայում

⇒  Գիշերակաց անապատային ճամբարում՝ ուղտերով անկրկնելի զբոսանքով

Օր 1-2․ Երևան - Մարոկկո թռիչք - Մարաքեշ

Տեղափոխում Մարաքեշի կենտրոնում գտնվող հյուրանոց։

Զբոսանք և էքսկուրսիա անկրկնելի Մարաքեշում։
Գիշերակացը՝ Մարաքեշի հյուրանեցում։

Օր 3․ Մարաքեշ - Իմլիլ – Թուբկալի Բազային Ճամբար (3200մ)

Առավոտյան նախաճաշից հետո հարմարավետ ավտոմեքենայով կտեղափոխվեք Իմլիլ։ Այստեղից էլ կսկսվի արշավը դեպի Ատլասյան անկրկնելի Թուբկալ լեռան գագաթ։

Բազային ճամբար տանոց երթուղին միջին բարդության է։

Գիշերակացը բազային ճամաբարում։

Արշավի երկարությունը՝ 10-12կմ,
Արշավի տևողությունը՝ 5-6 ժամ,
Հարաբերական բարձրությունը՝ 1000մ։

Օր 4․ Թուբկալ լեռ – Գագաթ (4165մ)

Վաղ առավոտյան կսկսեք վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ։

Արշավը սկսվում է դանդաղ քայլքով՝ զառիթափ լանջերով մինչև լուսաբաց, այնպես որ կունենաք հնարավորություն տեսնել չքնաղ արևածագը՝ գագաթների վրայով։

Վերադարձ Իմլիլ։

Գիշերակացը Իմլիլում։

Արշավի երկարությունը՝ 10-12 կմ,

Տևողությունը՝ 6 ժամ,
Հարաբերական բարձրությունը՝ 900մ։

Օր 5․ Իմլիլ – Թիզ Նթիշկա լեռնաանցք – Դադեսի կիրճ

Առավոտյան 9։00-ին Ձեզ կսկսեք ճանապարհորդությունը դեպի Դադեսի կիրճ՝ անցում կատարելով Ատլասի լեռների Թիզ Նթիշկա անկրկնելի լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնեք բազմաթից բերբերների գյուղեր և, քանի որ այլևս անապաըում եք, գետափնյա օազիսներ և քասբաներով (արաբերեն՝ ամրոցներ) ամայի սարալանջեր։

Կտեսնեք նաև Այթ Բեն Հադդուն (պատմական իղրեմ կամ քսար (ամրացված գյուղ) նախկին քարավանային ճանապարհի երկայնքով՝ Մարոկկոյում՝ Սահարայի և Մարաքեշի միջև)։ Այստեղ են նկարվել մի շարք հոլիվուդյան ֆիլմեր, ինչպիսիք են  «Մումիա»-ն, » Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը։

Դադեսի կիրճ հասնելուց հետո դուք հնարավորություն ունեք գնալ զբոսանքի կամ հանգստանալ ձեր հյուրանոցում:

Գիշերակացը՝ Դադեսում:

Մեքենայի ճանապարհը՝ մոտ 6 ժամ։

Օր 6․ Դադեսի կիրճ - Տոդրա կիրճ – Մերզուգա

Նախաճաշից հետո կշարժվեք Դադեսի կիրճից դեպի Տոդրա կիրճ։ Այստեղ կզբոսնեք կանաչ արմավենիների օազիսում։

Ճաշից հետո կգնաք անապատով ավելի խորը՝ դեպի Մերզուգա գյուղաքաղաք, որտեղ էլ կհանդւպեք Ձեր ուղտին։ Մայրամուտին ուղտով զբոսնելիս կհասնեք մինչև բերբերների ճամբար, որտեղ կվայելեք ավանդական մարոկկոյի ձեր ընթրիքը։

Գիշերակացը՝ անապատային ճամբարում։

Օր 7․ Մերզուգա – Ուարզազատե – Մարաքեշ

Արևածագին մոտ 1,30 ժամ տևողությամբ ուղտերթվ զբոսանք կունենաք անապատում, որից հետո կվերադառնաք Մերզուգա։ Մերզուգայում նախաճածից հետո հնարավորություն կունենաք լոգանք ընդունել, որից հետո կշարունակեք անմոռանալի ճանապարհն անապատով։ Ձեր հաջորդ կանգառը կլինի Մարաքեշը։

Ընթրիք և գիշերակաց՝ Մարաքեշում։

Օր 8․ Մարաքեշ - Էսսուեյրա

Էսսուեյրա՝ նախկին Մոգադոր — նավահանգստային քաղաք Մարոկկոյում Ատլանտյան օվկիանոսի ափին Ագադիրից 170 կմ հյուսիս և Մարաքեշից 170 կմ արևմուտք։

Ճամապարհ կանցնի Հաուզի սարահարթով։ Հասնելով Չեչահուա գյուղին՝ կունենաք կանգառ։

Այստեղ հնարավորություն կունենաք այցելել տեղի կանանց համագործակցության կենտրոն, որտեղ կտեսնեք թե ինչպես է արգանի յուղը (նաև կոչվում է հեղուկ ոսկի կամ

Մարոկկոյի յուղ) քամվում և մի շարք խնամքի միջոցներ տեղում պատրաստվում։

Այնուհետև կշարժվեք դեպի Էսսուեյրա։ Արվեստի տարբեր խանութներ, պատկերասրահներ, հուշանվերների խանութներ և փայտամշակման խանութներ։

Ընտրեք տեղական սրճարաններից մեկը՝ համեղ ծովամթերքով ճաշի համար, եթե լլողափի սիրահար եք՝ կարող եք զբոսնել Մոգադորի ավազե ափով։

Օրվա վերջին՝ վերադարձ Մարաքեշ։

Գիշերակացը՝ Մարաքեշում։

Օր 9-10․ Մարոկկո - Երևան թռիչք - Վերադարձ Երևան

Կախված թռիչքի ժամից՝ կարող եք զբոսնել Մարաքեշում, այցելել տեղի շուկան՝ գնումների համար, որից հետո կտեղափոխվեք օդանավակայան։

Հանդերձանք
Անհրաժեշտ իրերի ցանկը
  • Հարմարավետ արշավային կոշիկներ
  • Լեռնային հագուստ
  • Փոխնորդ հագուստ
  • Քնապարկ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • Քայլարշավային ձեռնափայտեր
  • Հարմարավետ արշավային կոշիկներ
  • Լեռնային հագուստ
  • Փոխնորդ հագուստ
  • Քնապարկ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • Քայլարշավային ձեռնափայտեր
Արժեք՝
1290€
Ներառված է՝
  • Տրանսպորտի ծառայությունը
  • Գիշերակացը՝ Մարրաքեշում (3 գիշեր)
  • Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
  • Անգլախոս մշակութային ուղեկցորդի ծառայությունը
  • Ծանր ուսապարկերի տեղափոխումը
  • Գիշերակացը լեռան վրա
  • Սնունդը լեռան վրա՝ ներառյալ թեյ/սուրճ
  • Գիշերակացը անապատային ճամբարում
  • Ուղտերով զբոսանքը՝ անապատում
Ներառված չէ՝
  • Ավիատոմսը
  • Վիզայի արժեքը
  • Ապահովագրությունը
  • Մուտքավճարները
  • Անձնակազմի թեյավճարները
  • Սնունդը Մարրաքեշում
  • Սնունդը անապատում
  • Սնունդը Էսսուեյրայում

Ինչու՞ ARMLAND

Ոլորտում 9 տարվա փորձ
Ակումբը ինը տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
5000մ+ լեռնային վերելքներ
Մեր ակումբը 2017-ից կատարում է 5000մ+ լեռնային վերելքեներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը, Դամավանդը, Կիլիմանջարոն
Անվտանգություն
Մեր ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը

200-ից ավել դրական արձագանքներ

/Անցնել
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 
Փորձառու անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ` Արմլենդ արշավական ակումբի և Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից

7 պատճառ ինչու բարձրանալ Կիլիմանջարո Armland ակումբի հետ

Ոլորտում 12 տարվա փորձ
Ակումբը տասներկու տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
5000մ+ լեռնային վերելքներ
Մեր ակումբը 2015-ից կատարում է 5000մ+ լեռնային վերելքեներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
Անվտանգություն
Մեր ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը

200-ից ավել դրական արձագանքներ

/Անցնել
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 
Փորձառու անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո կտրվեն Կիլիմանջարո լեռան վերելքը հավաստող սերտիֆիկատներ՝ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից
ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ