Հայաստանում առաջին անգամ կիրագործենք վերելք Հիմալայան լեռների գագաթներից՝ Ամա Դաբլամ։
Ամա Դաբլամ լեռը հսկայական գագաթ է, որի բարձրությունը կազմում է 6,812 մետր, և դա, անկասկած, ամենադժվար վերելքներից մեկն է, որը դուք կարող եք կատարել մեզ հետ: Այս լեռն ինքնին արկած է և ձեզ կտա այնպիսի զգացողություն, որ վաստակել եք ամեն մի քայլը:
Ընտրել ենք դասական երթուղին՝ դեպի հարավ-արևմտյան լեռնաշղթան, որը տեխնիկապես դժվար է։ Ամա Դաբլամը ներկայացնում է լեռնագնացության զգալի մարտահրավեր՝ ձյան, սառույցի և ժայռի կայուն տեխնիկական հատվածներով, համեմատաբար բարձր բարձրության վրա: Գեղեցիկ Խումբուի հովտով արշավը և տեղական շերպա մշակույթի հետ շփվելը համատեղվում են այս դժվարին մագլցման հետ՝ ստեղծելով իսկապես ուշագրավ փորձ:
Վերելքի տեսակը՝ Էքսպեդիցիա
Վաղ առավոտյան ուղղաթիռով կտեղափոխվեք դեպի Լուկլա բնակավայր, որտեղից կսկսեք քայլել դեպի Փակդինգ։
Ուղղաթիռով թռիչքն անցնում է նաև Կատմանդուի հիասքանչ հովտով, որը տալիս է լեռնաշղթաների շունչ կտրող տեսարաններ:
Գիշերակացը՝ Փակդինգում։
Արշավի երկարությունը՝ 8-10 կմ,
Տևողությունը՝ 4-5 ժ։
Այսօրվա արշավը երկար է, որը սկսվում է Դուդ Կոսի գետի երկայնքով: Ճանապարհին դուք կանցնեք տեղի գյուղերով, որտեղ աշխույժ և մարդամոտ երեխաներն անդադար վազվզելու են ձեր շուրջը՝ մինչ դուք քայլում եք: Շարունակելով բարձրանալ Դուդ Կոսիի ափերը՝ դուք երկու անգամ կանցնեք այն կախովի կամուրջներով, այնուհետև մուտք կգործեք Սագարմատա ազգային պարկ:
Նամչե Բազար համարվում է Էվերեստի շրջանի ամենամեծ գյուղը։
Գիշերակացը Նամչե Բազաարում։
Արշավի երկարությունը՝ 12 կմ,
Տևողությունը՝ 5-6 ժ։
Անցնելով Նամչեն՝ Էվերեստի բազային ճամբարի արշավային երթուղին ուրվագծվում է Դուդ Կոսիի վերևում գտնվող հովտի շուրջը: Հետևելով արահետին՝ կտեսնեք Խումբուի բարձր գագաթների՝ Էվերեստի, Նուպցեի, Լհոցի և Ամա Դաբլամի առաջին հիասքանչ տեսարանները:
Գիշերակացը Թենգբոչեում
Արշավի երկարությունը՝ 10 կմ,
Տևողությունը՝ 5-6 ժ։
Վերելքի կարևորագույն շրջան․ առաջին, երկրորդ և երրերդ ճամբարների պարբերաբար անցումներ, կլիմայայավարժեցում, սառցամագլցման, ժայռամագլցման, սառցահատով և կատվիկներով, ինչպես նաև պարաններով վերելքի տեխնիկական հմտությունների փորձառություն։
Վերելք Ամա Դաբլամի գագաթ