HY+374 44 880058 armland8@gmail.com
HY+374 44 880058 armland8@gmail.com

ՎԵՐԵԼՔ ՀԱՐՍՆԱՔԱՐ ԼԵՌ

0
Առկայություն : 08.10.2023
Երևան
Լեռնապար
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր
Հոկտեմբերի 8-ին կիրակի օրը Արմլենդ արշավական ակումբը ուղևորվում է բարձրանալու Փամբակի լեռնաշղթայի գեղեցիկ գագաթներից մեկը Հարսնաքար լեռը։ Լեռան բարձրությունը կազմում է 2483 մ։
Լեռան գագաթից երևում են միանգամից ՀՀ երեք մարզերի Շիրակ, Լոռի, Արագածոտն գեղեցիկ գագաթներն ու հովիտները, երևում են Բազումի լեռները, Փամբակի հովիտը, Արագած լեռան հյուսիսային գագաթը։
Քայլարշավը կսկսենք Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից և կավարտենք Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։
 
Արշավի ընդհանուր երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Մանրամասներ

Մեկնման ժամանակը

07:30

Վերադարձի ժամանակը

20։00 

Արժեքը
8500դր

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայությունը
  • ուղեկցորդների ծառայությունները

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն (дождевик)
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ և տաք գլխարկ
  • զանգապան (бахилы, гамаши)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • լապտեր (фонарик)
  • բժշկական դիմակ մեքենայի մեջ կրելու համար
  • 1 օրվա համար նախատեսված սնունդ և 1-2 լիտր ջուր

Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
💳Քարտի համար՝ 9051 1802 0926 8092 AMD
Idram ID- 677315552

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

Հարգելի արշավի մասնակից

Արշավի մասնակցությունից առաջ խնդրում ենք պարտադիր ծանոթանալ և լրացնել հետևյալ համաձայնագիրը
Առաջիկա արշավները