HYRU+374 44 880058 info@armland.am
HYRU+374 44 880058 info@armland.am

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

0
Price
Սկսած`$820
Price
Սկսած`$820
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

2688

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:

Ուղևորության տևողությունը՝ 7 օր, 6 գիշեր:
Վերելքը նախատեսվում է 2021թ-ին
1. հուլիսի 24- հուլիսի 30
2. օգոստոսի 9- օգոստոսի 15
3. օգոստոսի 24- օգօստոսի 30

Երթուղի

Օր 1-ինԵրևան-Ախալքալաք-Վրաց-թուրքական սահման-Բայազետ

Առաջին օրը մեր ուղևորությունը կանցնի Հայաստան – Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Սկզբից կայցելենք դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի: Անիում շրջելուց հետո կուղևորվենք Բայազետ։ Մասնակիցները կգիշերեն Բայազետի բարձրակարգ հյուրանոցում:

Օր 2-րդԱռաջին ճամբար

Խումբը Բայազետից լեռնային մեքենայով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի հետիոտնի ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

Օր 3-րդԵրկրորդ ճամբար

Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

Օր 4-րդՎերելք դեպի գագաթ 5165 մ.

Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:

Օր 5-րդՎայրէջք

Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազետի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ: Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը :

Օր 6-րդԲայազեթ-Վան-Բայազեթ

Առավոտյան խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և ցանկության դեպքում կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազետ և կգիշերենք:

Օր 7-րդԲայազեթ-Կարս-Երևան

Խումբը առավոտյան կուղևորվի Կարս, կտեսնի Կարսի բերդը և Սբ. Առաքելոց եկեղեցին, որից հետո կվերադառնանք Երևան:

Հանդերձանք
  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տերմո հագուստ
  • տաք փոխնորդ հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • անձրևանոց (дождевик)
  • քնապարկ միչև 0-ից -2 C ջերմաստիճանի համար
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • զանգապաններ (гамаши, бахилы)
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե, և քամին պահող)
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • դեղատուփ
  • լեռնային արևային ակնոց
  • արևապաշտպան քսուք
  • գլխի լապտեր (фонарик)

7 պատճառ ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ

Ոլորտում 6 տարվա փորձ

Ակումբը վեց տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ

5000+ լեռնային վերելքներ

Ակումբը 2015-ից կատարում է 5000+ լեռնային վերելքենր, ինչպիսիք են Էլբրուսը, Արարատը, Կազբեկը

Անվտանգություն

Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը

200-ից ավել դրական արձագանքներ

Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 

Անցնել

Պրոֆեսիոնալ անձնակազմ

Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ

Նախապատրաստական աշխատանքներ

Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում

Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ

Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից

Ֆոտո
Ararati gagatin
ArArAt-ը Արարատի գագաթին
Վիդեո

2019-ի վերելքի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Sako Hovhanesian Hanno

Ամուսնության առաջարկություն գագաթին

Երազանքներն իրականանում են լեռներում

Արժեքը
820 $

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
  • սնունդը ճանապարհորդության ընթացքում
  • 2 ուղեկցորդի ծառայություն
  • խոհարարի ծառայությունը լեռան վրա
  • ծանր ուսպարկերի տեղափոխում ձիերով
  • վրանների, ներքնակների, կատվիկերի տրամադրում
  • բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
  • վիզայի արժեք

Արժեքը ՉԻ ներառում

  • անձնական հանդերձանքը

Կարևոր՝

  • Խումբը կուղեկցեն՝ Արտյոմ Մարտիրոսյանը և ևս երկու գիդ-ուղեկցորդ, կախված մասնակիցների քանակից
  • Լեռնային գույք ձեռք բերելու հարցում, «Արմլենդ» ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար։
  • Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների իրերը կտեղափոխվեն ձիերի միջոցով: Կախված եղանակային պայմաններից, հնարավոր է ևս մեկ օր գիշերել լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվի: 
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ Արարատ լեռը բարձրանալու կապակցությամբ։