ԷՎԵՐԵՍՏԻ ԲԱԶԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ

0
15 օր / 14 գիշեր
Առկայություն : 1-15.11.24
Երևան
Նեպալ, Կատմանդու

Էվերեստի Բազային Ճամբար - 15 օր

Մանրամասներ

Ճանապարհորդությունը դեպի աշխարհի գագաթ սկսում է բավականին բարձր տեղանքից՝ գեղեցիկ Լուկլա քաղաքից, Դուդկոշի գետի նեղ հովտով։ Նախքան Նամչե Բազար հասնելը, անցնելով Չաուրիխարկա, Ղաթ, Փակդինգ, Բենկար և Ջորսալլե փոքրիկ գյուղերի կողքով, կսկսեք զգալ շերպաների հյուրընկալությունը, նրանց մշակույթը, հոգևոր մթնոլորտը, որն ապահովում են բազմաթիվ աղոթքի պատերը, աղոթքի անիվները և վանքերը:

Նամչե բազարը՝ այս տարածաշրջանի ամենաբարձր քաղաքն է։ Այստեղ կունենաք երկու օր և՛ կլիմայականացման, և՛ Խումջունգ գյուղի շուրջ շրջագայությունների համար: Թենգբոչեի և Պանգբոչեի միջով դեպի բազային ճամբար գնալիս արահետը բացում է հիանալի տեսարան դեպի Էվերեստ լեռը և շատ այլ գագաթներ, ինչպես նաև մարտահրավեր է նետում ձեզ բարձր լեռնային գոտիներում հանդիպելու բարդ քայլարշավների:

Դինգբոչե գյուղը, որը գտնվում է 4410մ բարձրության վրա, հանդիսանում է Էվերեստի բազային ճամբարի երթուղու ամենավերջին և ամենաբարձրադիր գյուղը։ Այստեղ ևս հավելյալ կլիմայավարժեցումը պարտադիր է՝ մինչ 5000մ+ գնալը։ 

Տուկլայի բլուրներից հետո դեպի Էվերեստի բազային ճամբար տանող արահետը և Լոբուչեում գիշերակացը ի վերջո պատրաստում է Ձեզ վերջնական նպատակակետին՝  Կալապատթարի դիտակետին և Էվերեստի բազային ճամբարին: Դանդաղ քայլեք և վայելեք ձեր աչքի առաջ իրականացող երազանքը:

arm-everest-base-camp-trek

Էվերեստի բազային ճամբար

Ճամփորդության կարևորագույն իրադարձությունները

Կարճ ժամանակում վայելե՛ք Էվերեստի շրջանի լավագույն տեսարժան վայրերը,

Բացահայտե՛ք շերպաների մշակույթը, ավանդույթները և ոգեշնչող ապրելակերպը,

Այցելե՛ք Թենգբոչե՝ Էվերեստի շրջանի ամենահին և հայտնի վանքերից մեկը,

Հետևե՛ք քարե արահետներին, հայտնի կախովի կամուրջներին, որոնք տանում են դեպի շերպաների գեղեցիկ գյուղերը,

Անցկացրե՛ք Ձեր ամեն օրն Էվերեստի շրջանի մայրամուտի տեսարանով՝ օթյակներում, հեռու ամբոխից,

Զմայլվե՛ք Էվերեստի, Ամա Դաբլամի, Լհոթզեի, Պումարիի և շատ այն նշանավոր լեռների տեսարաններով,

Այցելեք Էվերեստի շրջանի ամենահայտնի կետերը՝ (Կալապատթար 5,644 մ Էվերեստի բազային ճամբար 5,364 մ, և Գորաք Շեպ 5,164 մ),

Վայելեք 300+ Հիմալայան լեռների տեսարանը, որոնցից չորսը 8000մ+ լեռներ են, ներառյալ Էվերեստը, Լհոցզեն, Մակալուն և Չո-Օյուն։

Դեպի Էվերեստի Բազային Ճամբար

Երթուղի
Օր 1․ Ժամանում Կատմանդու

Տեղափոխում դեպի հյուրանոց։

Տեղավորում հյուրանոցում։

 

Օր 2․ Կատմանդու - Լուկլա - Փակդինգ
Կատմանդու - Լուկլա չվերթ՝ 30 րոպե, Լուկլա - Փակդինգ երթուղի՝ 8կմ, 3-4 ժամ

Վաղ առավոտյան չվերթ դեպի Լուկլա, որտեղից կսկսվի Էվերեստի բազային ճամբարի արշավը։ 

Հանդիպում աջակցող անձնակազմի հետ և արշավի սկիզբ։

Արահետը Ձեզ կտանի մինչև Չեպլունգ քաղաք, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Խումբիլա լեռը, վերջինս սուրբ լեռ է, որի գագաթ դեռ ոչ մի ալպինիստ չի բարձրացել։ 

Այստեղից դանդաղ կշարժվեք դեպի Փակդինգ։

Գիշերակացը Փակդինգում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված է։

Կարևոր․ Կատմանդու — Լուկլա թռիչքներն իրականացվում են օրական ընդամենը 3 անգամ և, հետևաբար, սահմանափակ են։ Դեպի Լուկլա թռիչքներ իրականացվում են նաև Մանթալի օդանավակայանից։ Ձեր խմբի այս չվերթի սկզբնական կետի մասին տեղեկատվությունը կներկայացվի ամրագրման ամսաթվին մոտ։

Օր 3․ Փակգինդ - Նամչե Բազար
Արշավի երկարությունը՝ 11կմ, տևողությունը՝ 5-6ժամ (3440մ)

Վաղ առավոտյան կսկսեք արշավը սոճու անտառների միջով ձգվող արահետով, որը կտանի Ձեզ դեպի հյուսիս՝ Բենկարի հովտով։ Կբարձրանաք մինչև Նամչե Բազար, որը համարվում է Էվերեստի շրջանի ամենամեծ գյուղը։

Գիշերակացը Նամչե Բազարում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված է։

 

Օր 4․ Նամչե Բազար
Կլիմայավարժեցում

Կլիմայավարժեցման այս օրը հանգստի համար է։ Կարող եք շրջել Նամչե Բազարով, որը Էվերեստի կամ Խումբու շրջանի կարևորագույն քաղաքն է և ունի բանկոմատներ, ինտերնետ սրճարաններ, խանութներ և կոլորիտային ու գունագեղ շուկա։

Կարող եք բարձրանալ դեպի Սագարմատա ազգային պարկ և վայելել Հիմալայան լեռների տեսարանով լուսաբացը։

Գիշերակացը Նամչե Բազարում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։ 

Օր 5․ Նամչե Բազար - Թենգբոչե
Արշավի երկարությունը՝ 10կմ, տևողությունը՝ 5-6 ժամ (3860մ)

Ճանապարհը մինչև Փունկի Թենգա բավականին հեշտ արշավական երթուղի է: Այստեղից կբարձրանաք դեպի Տենգբոչե քաղաք, որտեղ գտնվում է հայտնի Թենգբոչե կրոնական համայնքը, որը Էվերեստի տարածքի ամենամեծ գոմպան է (Տիբեթյան վանք): Այն գտնվում է Սագարմատա ազգային պարկում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: 

Տենգբոչե վանքը բացվում է ժամը 15:00-ին և մինչ այդ ժամը հասնելու դեպքում հնարավորություն կընձեռվի տեսնել բուդդայական կրոնական արարողությունը:

Գիշերակաց Թենգբոչեում:

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 6․ Թենգբոչե - Դինգբոչե
Արշավի րկարությունը՝ 9կմ, տևողությունը՝ 5-6 ժամ (4410մ)

Արահետն անցնում է կեչիների խիտ անտառներով, որի ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի Էվերեստի, Լհոցզեի և Ամա Դաբլամի հիանալի տեսարանը։ Անցլենով Իմջա գետը՝ կհասնեք Պանգբոչե։ Պանգբոչեում կայցելեք համանուն վանքը։

Մինչ Դինգբոչե վերադառնալը կիջնեք Լոբուչե գետի հովիտ, որն ունի կարտոֆիլի ընդարձակ դաշտեր։

Վերադարձ Դինգբոչե։

Գիշերակացը Դինգբոչեում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 7․ Դինգբոչե
Կլիմայավարժեցում

Եվս մեկ օրը Դինգբոչեում կնպաստի Ձեր լավ կլիմայավարժեցմանը բարձր տեղանքում, որն էլ հանդիսանում է 5000մ + վերելքի բարեհաջող ընթացքին։ 

Այս օրը կբարձրանաք Նանգկար Ցանգը, որտեղից բացվում է ամենագեղեցիկ տեսարանը դեպի Մակալու, Լհոցզե և Այլեն Պիկ լեռները։

Գիշերակացը Դինգբոչեում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 8․ Դինգբոչե - Թուկլա - Լոբուչե
Արշավի երկարությունը՝ 10կմ, տևողությունը՝ 4-5 ճամ (4940մ)

Արահետն անցնում է Խումբու սառցադաշտով։ Տեղանքի ամենաբարձր կետը, որը հայտնի է Թուկլա անունով։ Վերջինս անվանական պաստառներով, հուշաքարերով լի սրբավայր է՝ նվիրված Էվերեստ լեռան վրա իրենց կյանքը կորցրած ալպինիստներին։

Շարունակելով արշավը Խումբու սառցադաշտով Ձեր առաջ կբացվի հիանալի տեսարան դեպի Խումբուցեի, Լինգտրենի, Պումորիի և Մահալանգուր Հիմալի լեռները։

Գիշերակացը Լոբեւչեում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 9․ Լոբուչե - Գորակ Շեպ - Կալապատթար
Արշավի երկարությունը՝ 10-12կմ, տևողությունը՝ 7-8 ժամ (5600մ)

Այս օրը՝ վաղ առավոտյան կսկսեք կարճ քայլարշավը՝ Լոբուչից մինչև Գորակ Շեպ: Արահետը տանում է քարքարոտ սառցադաշտով և վերջապես կհասնենք Գորակ Շեպ։Կարչ հանգստից հետո կշարունակեք վերելքը դեպի Կալա Պատթար։

Արահետը դեպի Կալա Պատթար բավականին զառիթափ է, քայլելու եք դանդաղ և անփոփոխ տեմպով։ Տեսարաններն անկրկնելի են։ Կալա Պատթարից բացվում է ամենամոտ և ամենագեղեցիկ տեսարանը դեպի Էվերեստ լեռը։ Տպավորիչ է կանգնել դեմ հանդիման աշխարհի ամենաբարձր լեռանը և հիանալ նրա վեհությամբ։

Էվերեստի զգլխիչ տեսարանից հետո կսկսեք իջնել դեպի Գորակ Շեպ։

Գիշերակացը Գորակ Շեպում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 10․ Էվերեստի Բազային Ճամբար

Դեպի Էվերեստի բազային ճամբար տանող երթուղին ծայրահեղ բարդ չէ, այնուամենայնիվ, արահետը մեծամասամբ անցնում է սառցադաշտով, բարդ ռելիեֆային տեղանքով, որտեղ հաճախ անողոք քամիներ են լինում։ 

Բազային ճամբար հասնելուց, տեսարաններով հիանալուց, ալպինիստական մշակույթը շոշափելուց հետո կսկսեք շարժվել հետ՝ դեպի Գորակ Շեպ։ Ճաշից հետո կսկսեք երթուղին դեպի Փերիչե, որի մի մասը կանցնեք գիշերով։

Գիշերակացը Փերիչեում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 11․ Փերիչե - Նամչե Բազար
15կմ, 6-7 ժամ

Ծանրաբեռնված օրերից կետո կիջնեք դեպի Նամչե Բազար։ Այստեղ կհանգստանաք և կգիշերեք։

Գիշերակացը Նամչե Բազարում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։

Օր 12․ Նամչե Բազար - Լուկլա
19կմ, 6-7 ժամ (2840մ)

Նամչե Բազարից Լուկլա  ճանապարհն անցնելու է բարդ արշավական երթուղիով։ Արշավի ընթացքում կանցնեք զառիթափ տեղանկով, մի քանի կախովի կամուրջներով, կրոնական գյուղերով, որից հետո կհասնեք Լուկլա և կվայելեք Ջեր արժանի հանգիստը, քանի որ սա Ձեր վերջին օրն է Հիմալայան լեռներում։ 

Գիշերակացը Լուկլայում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են;

Օր 13․ Վերադարձ Կատմանդու

Առավտյան թռիչքով կմեկնեք դեպի Կատմանդու և Ձեզ կտեղափոխեն հյուրանոց։ Կտեղավորվեք հյուրանոցում, կհանգստանաք և երեկոյան կունենաք Էվերեստի բազային ճամբարի բարեհաջող արշավը նշանակալից դարձնող ընթրիք։ 

Գիշերակացը Կատմանդուում։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը ներառված են։ 

Օր 14․ Կատմանդու - Վերադարձ Երևան

Այս օրն առավոտյան՝ նախաճաշից հետո կունենաք էքսկուրսիա Կատմանդու քաղաքում։

Երեկոյան կտեղափոխվեք օդանավակայան։

Օր 15․ Պահեստային օր

Էվերեստի Բազային Ճամբար

Երթուղու բարդությունը

Էվերեստի բազային ճամբարի արշավը համարվում է բարդ՝ հաշվի առնելով տեղանքի բարձրությունը։

Լեռնային հիվանդությունն այստեղ ամենամեծ թշնամին է։ Այն կարող է սկսվել դեռ Լուկլայից (2840մ) այն մարդկանց մոտ, որոնք չեն անցել կլիմայավարժական շրջան մինչև Նեպալ մեկնելը։ Այս իսկ պատճառով մեր խմբի մասնակիցները Նեպալ մեկնելուց առաջ պարտադիր կիրականացնեն վերելք Արագածի Արևմտյան գագաթ։ 

Էվերեստի բազային ճամբարի արշավի համար դուք պետք է ունենաք լեռնային արշավների պատրաստակամ ոգի և շատ քայլելու նախընտրեք: Բացի այդ, բազային ճամբարի երկարությունը (130 կմ), բարձրության հիվանդությունը և պատշաճ պատրաստվածության բացակայությունը կարող են որոշակի անհանգստություն պատճառել արշավի ընթացքում:

Լեռնային Հիվանդություն

Բարձրությունը օրեցօր ավելանում է մինչև Էվերեստի բազային ճամբար: Կալա Պատթարն այս երթուղու ամենաբարձր կետն է՝ 5600 մ, որը վերջնական կետն է ավարտելու այս արշավը: Լուկլայի մեկնարկային կետը 2860 մ է, այժմ կարող եք հաշվել, թե ինչ բարձրություն կհավաքեք արշավի ընթացքում: Այսպիսով, արշավը, որը դուք նախատեսում եք անել, ամենաբարձր լեռնային արշավներից մեկն է, որը չի ներառում գագաթի վերելք։

Լեռնային հիվանդությունը գլուխ է բարձրացնում 3000մ-ից բարձր և դրա սրացման դեպքում պետք է անհապաղ ձեռնարկել վիճակը լավացնող միջոցներ, ընդհուպ արշավի դադարեցում։

Արշավի տևողությունն ու հեռավորությունը

Արշավը Լուկլայի մեկնարկային կետից մինչև Էվերեստի բազային ճամբարի վերջնակետը և հետ Լուկլա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 130 կմ: Այս տարածությունը ժամանակին հաղթահարելու համար դուք պետք է քայլեք օրական 5-8: Յուրաքանչյուր ոք, ով ֆիզիկապես և հոգեպես պատրաստված է, կարող է անցնել այս երթուղին, սակայն նախնական արշավական և լեռնային փորձը կդիտվի որպես շատ մեծ առավելություն: 

Եղանակը Էվերեստի շրջանում

Էվերեստի շրջանում եղանակը բավականին անկանխատեսելի է. այն կարող է փոխվել ցանկացած պահի: Նրանք, ովքեր սովորաբար հարմարավետ չեն զգում փոփոխվող եղանակին, կարող են ավելի շատ դժվարությունների հանդիպել արշավի ընթացքում։

Էվերեստի բազային ճամբարի համար լավագույն ժամանակահատվածը

Էվերեստի բազային ճամբարի արշավի լավագույն ժամանակատահատվածը սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին է։ Իսկ Էվերեստ լեռան վերելքի համար հարմար ժամանակահատվածը միայն գարնանն է՝ ապրիլին։

Էվերեստի Բազային Ճամբար

Ինչպես պատրաստվել

Չնայած այն հանգամանքին, որ ԷԲՃ-ը շատ հասանելի է, այնուամենայնիվ կան որոշ մարտահրավերներ, որոնք առաջ են գալիս: Քանի որ դուք պետք է քայլեք ավելի քան 130 կմ և բարձրանանք 5000մ-ից բարձր, դուք պետք է լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենաք: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ֆիզիկական վարժությունների ժամանակացույցեր, օրինակ՝ վազք, լող, մագլցում, ավելի ցածր լեռնային վերելքներ, արշավներ նախքան Էվերեստ մեկնելը։

Մի քանի խորհուրդ ԷԲՃ-ի արշավին նախապատրաստվելու համար

օգտագործեք շատ հեղուկ

մի անտեսեք առողջ և սննդարար սնունդը

նախատեսեք ոչ քիչ քան 6 ամիս արշավելու համար նախքան ԷԲՃ մեկնելը

մի շտապեք և սովորեք քայլել դանդաղ ու հաստատուն տեմպով

• ձեռք բերեք ֆիզիկապես և հոգեպես առողջ և հաստատուն վիճակ

Հանդերձանք
Անհրաժեշտ իրեր
  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տաք փոխնորդ հագուստ
  • թերմո հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • Ֆլիսե բլուզ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • զանգապաններ (гамаши, бахилы)
  • քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
  • գլխի լապտեր
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • Հիգիենայի պարագաներ
  • թերմոս
Արժեքը
 Մասնակիցներ  Արժեք
 5-8հ  2250$
 9-12հ  1950$

Արժեքը ներառում է.

  • Տրանսպորտի ծառայությունըՕդանավակայանից հյուրանեց և հակառակը, Կատմանդուից Մաթալի և հակառակը
  • Կատմանդու - Լուկլա - Կատմանդու ավիատոմսը
  • Գիշերակացը Կատմանդուի 3* հյուրանոցում 2 գիշեր
  • Նախաճաշերը Կատմանդուում
  • Երեքանգամյա սնունդը արշավի ընթացքում նախաճաշ, ճաշ և ընթրիք
  • Հրաժեշտի ընթրիքը Կատմանդուում
  • Գիշերակացը երկտեղանոց սենյակներում լեռան վրա
  • Խմելի ջուրը դժվար հասանելի վայրերում
  • Օդանավակայանի բոլոր հարկերը
  • Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերըՏեղական ինքնակառավարման մարմինների վճարներ և թույլտվություն
  • Փորձառու ալգլախոս ուղեկցորդների ծառայությունը
  • Բեռնակիրների ծառայությունը (1 բեռնակիր 2 անձի համար, յուրաքանչյուր բեռնակիրը տեղափոխում է մինչև 20 կգ քաշ)
  • Առաջին օգնության դեղատուփը
  • Բոլոր պետական ​​և տեղական հարկերը
  • Հուշանվեր մեր կողմից

Արժեքը ՉԻ ներառում․

  • Միջազգային ավիատոմսերը
  • Վիզայի արժեքը(ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 50$, տրվում է օդանավակայանում)
  • Անձնական հանդերձանքը
  • Ապահովագրությունը
  • Սնունդը Կատմանդուում
  • Անձնական ծախսերը(հեռախոսազանգեր, WIFI, մարտկոցի լիցքավորում, լվացք, տաք ջուր)
  • Անձնակազմի թեյավճարները (ուղեկցորդներ, խոհարարներ, բեռնակիրներ)
Լուսանկարներ
Հավելյալ

Լուսանկարները՝ Մայք Լոթրեքի

Այլ բարձր լեռնային վերելքներ
/Տեսնել ավելին