Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։
Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։
Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։

Օրը՝ Հուլիսի 27

Երթուղու երկարությունը` 10 կմ
Արշավի բարդությունը՝ միջին

PRICE PER PERSON

9000AMD

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• անձրևապաշտպան բաճկոն
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• արևային ակնոց
• լապտեր
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ
Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

ՆՈՐՈՒՅԹ

Մենք ուրախ ենք ներկայացնել  բաժանորդագրության մեր նոր փաթեթները: 🏷️💲🥾 Ստացիր հնարավորություն զեղչված գներով արշավել ամբողջ տարի մեկ գրանցմամբ։  Նաստացիր հնարավորություն դառնալու ArmLand Comunity-ի անդամ և օգտվիր մի շարք առավելություններից։ Մանրամասների համար՝  խնդրում ենք անցնել այս հղումով ՝ https://docs.google.com/document/d/1O7mKAdHz7CvvMzknPt1CJKdWAPkgxDtWv92A3yeedqw/edit#heading=h.jxxco57lcj1r☀️ 🦅

 

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից (այս տեսակ արշավի համար անհրաժեշտ է ունենալ բժշկական էլաստիկ բինտեր)

Մասնակցությունը հաստատել ամենաուշը արշավից 2 օր առաջ և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով
044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբը, Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07:30-ին։