HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Աժդահակ լեռ 3597 մ

0
Price
Price
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

2095

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր

Օգոստոսի 22-ին՝ կիրակի օրը, ArmLand զբոսաշրջային ակումբի հետ կուղևորվենք դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ՝ Աժդահակ լեռ (բացարձակ բարձրությունը 3597 մ)։ Գագաթին կից՝ հյուսիս-արևմտյան կողմում, կա խառնարան՝ լցված ջրով։ Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։
Արշավը կսկսենք Գեղարդ գյուղից, որտեղ մեզ կսպասեն բեռնատար ավտոմեքենաները։ Բեռնատարներով կբարձրանքն, որից հետո, բարձր տրամադրությամբ և էներգիայով լցված, կշարունակենք քայլարշավը։
Ճանապարհին կհանդիպենք բազմաթիվ ժայռապատկերների, որոնցով հայտնի են Գեղամա լեռները:
Մեզ սպասվում է արկածներով լեցուն և անմոռանալի օր։ Դե ինչ, մնում է միայն զանգահարել և գրանցվել: անմոռանալի օրը, գեղեցիկ լուսանկարները և անփոխարինելի հիշողությունները երաշխավորված են: Արշավի ընդհանուր երկարությունը 13 կմ:
Հարաբերական բարձրությունը 600մ:

Մանրամասներ

Մեկնման ժամանակը

06:30 AM

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • ուղեկցորդի ծառայություները
  • բեռնատարի ծառայությունը

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն (дождевик)
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ և տաք գլխարկ
  • զանգապան (бахилы, гамаши)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • լապտեր (фонарик)
  • բժշկական դիմակ մեքենայի մեջ կրելու համար
  • սնունդ և 1-2 լիտր ջուր

Մասնակցության արժեքը 8000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, տրանսպորտի և բեռնատարի ծառայությունները)։

Մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի 20-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 044 88 00 58, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://goo.gl/forms/DKUnKbNiiqtiVLHr2

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

Ծանոթացեք նաև Արարատ լեռան վերելքին․
https://www.facebook.com/events/2276183579077305/

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

Լուսանկարներ

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

tsaghkartour

Երկօրյա արշավ Սյունիքում

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։
gegharottour

Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ

 Հուլիսի 10-ին՝ շաբաթ օրը, կազմակերպում ենք արշավ դեպի Գեղամա լեռներում թաքնված վայրերից մեկը` Ակնա լիճ: Արշավի երկարությունը՝ մոտ 10 կմ: Սպասում ենք մեր բացահայտողներին:

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն
azhdahaktour

Վերելք Աժդահակ լեռ 3597 մ

Այս կիրակի օրը միացեք մեր արշավին՝ վերելք Աժդահակ լեռ։ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$830
0
Մանրամասն