Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբն 8 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5165մ)։
Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։
Այս տարի կունենանք Արարատ լեռան վերելքի 2 ամսաթիվ․
Վերելքի օրեր՝
22․07 — 27․07․2022
10․08 — 16․08․2022
Ուղևորության տևողությունը՝ 7 օր, 6 գիշեր:
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37444880058 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․
Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Սկզբից կայցելենք դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի: Անիում շրջելուց հետո կուղևորվենք Բայազետ։ Մասնակիցները կգիշերեն Բայազետի բարձրակարգ հյուրանոցում:
Խումբը Բայազետից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:
Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:
Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազետի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ: Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։
Առավոտյան խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և ցանկության դեպքում կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազետ և կգիշերենք:
Խումբը առավոտյան կուղևորվի Կարս, կտեսնի Կարսի բերդը և Սբ. Առաքելոց եկեղեցին, որից հետո կվերադառնանք Երևան:
Կարևոր՝
Ակումբը տասներկու տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
Ակումբը 2015թ-ից կատարում է 5000+ լեռնային վերելքներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը։
Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը։
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով
ԱնցնելՄեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից