ENHYRU+374 44 880058 armland8@gmail.com
ENHYRU+374 44 880058 armland8@gmail.com

Վերելք Էլբրուս լեռ 2023

0
6 օր / 5 գիշեր
Առկայություն : 02․08-08․08․2023
Հայաստան
Ռուսաստան
Մասնակիցների առավելագույն քանակ : 200

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս լեռ (5642մ):

Լեռան ալպինիստական բարդությունը՝ 1B
Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։

 

Երթուղի
Օր 1․ Երևան - Վրաստան

Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման, այնուհետև անցնելով Լարսի անցակետը մուտք կգործի ՌԴ և կուղևորվի դեպի Կաբարդինո Բալկարիայի հանրապետության՝ Տերսկոլ գյուղաքաղաք: Այնտեղ կգիշերենք հյուրանոցում:
Ընդհանուր առմամբ ճանապարհի անցման տևողությունը կազմում է 13-14 ժամ:

Օր 2․ Էլբրուս․ Ազաուի կայան

Առավոտյան խումբը կմեկնի դեպի Ազաուի ճոպանուղու կայան: Այստեղ կհանձնենք ծանր ուսապարկերը, որոնք կտեղափոխվեն ձնագանաց մեքենաներով (Ратрак)։  Խումբը ճոպանուղիով կբարձրանա մինչև 4000մ.-ի վրա գտնվող կայան, որտեղից էլ կսկսենք քայլել դեպի 4100մ․-ի “Приют 11” կայան:
Գիշերակացը “Приют 11” կայանում։

Օր 3․ Էլբրուս․ Պաստուխովի ժայռ

Կլիմայավարժեցում

Նախաճաշից հետո խումբը կանցնի կլիմայավարժեցում, որի ժամանակ մասնակիցները կբարձրանան մինչև 4800մ.- ի վրա գտնվող Պաստուխովի ժայռ և կվերադառնան կայան՝ գիշերելու:

Օր 4․ Վերելք Էլբրուս լեռ․ Գագաթ

Գիշերը ՝ ժամը 12:00-1:00 մասնակիցները կսկսեն վերելքը դեպի Էլբրուս լեռան գագաթ (5642մ): Վերելքը կտևի մոտ 12-13 ժամ: Գագաթ հասնելուց հետո կիջնենք “Приют 11” կայան։
Գիշերակացը՝ “Приют 11” կայանում։

Օր 5․ Ազաու - Ստեփանծմինդա

Վաղ առավոտյան կիջնենք Ազաու գյուղ , լոգանք կընդունենք և կուղևորվենք դեպի Վրաստան՝ Սփեպանծմինդա և կգիշերենք հյուրատանը:
Գիշերակացը՝ Ստեփանծմինդայում հատուկ է նախատեսված, որպեսզի խմբի անդամները երկար ճանապարհից հետո հնարավորություն ունենան հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը դեպի Երևան:

Օր 6․ Վերադարձ Երևան

Թբիլիսիում վրացական համեղ ճաշից հետո ճանամարհ կընկնենք դեպի Երևան։

Հանդերձանք
  • Պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • Թերմո հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • Քնապարկ (-5 -10 C)
  • Զանգապաններ
  • Ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • գլխի լապտեր
  • զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
  • Անվտանգության գոտի
  • Լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • Տաք փոխնորդ հագուստ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • Քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամին պահող)
  • Դեղատուփ
  • Արևապաշտպան քսուք
  • Սառցահատ
  • Կատվիկներ
Արժեքը՝ 890$-ին համարժեք ՀՀ դրամ
Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 6 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)

Արժեքը ներառում է

  • Տրանսպորտի ծառայություները
  • Գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
  • Գիշերակացը լեռան վրա
  • Ծանր ուսապարկերի տեղափոխումը հատուկ մեքենաներով (Ратрак)
  • ճոպանուղու տոմսերը
  • Ուղեկցորդների ծառայությունները
  • Վերելքի թույլտվությունը
  • Փրկարարական ծառայությունը

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը լեռան վրաՍննդի ընտրությունը կանենք խմբի բոլոր մասնակիցներով:

Կարևոր՝

Խումբը կուղեկցի՝ Արտյոմ Մարտիրոսյանը և տեղացի ուղեկցորդները

  • Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք Արագած լեռան Արևմտյան գագաթ, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Էլբրուս լեռ:
  • Վերելքից առաջ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայում մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց
  • Լեռնային գույք ձեռք բերելու հարցում, «Արմլենդ» ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար:
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի և Արմլենդ արշավական ակումբի կողմից՝ Էլբրուս լեռը բարձրանալու կապակցությամբ։
Ծանոթացեք նաև

Վերելք Արարատ լեռ