Աղջկական թրիփ Գյումրիում
Արմլենդ արշավական ակումբն այս անգամ կազմակերպել է հատուկ արշավ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։
Մարտի 2,3-ին, միայն աղջիկներով, ուղևորվում ենք Շիրակի մարզ ունենալու անմոռանալի ժամանց։ Ամսի 2-ին կայցելենք Ախուրյանի ձախ ափին գտնվող, Մարմաշեն վանական համալիր, Սև բերդ, կայցելենք Գյումրու պատմական վայրեր, աղջիկներով կզբոսնենք երեկոյան Գյումրիով և կգիշերենք Գյումրիի ամենակոլորիտային հյուրատներից մեկում, որտեղ կընթրենք գեղեցիկ հաճելի միջավայրում։ Ամսի 3-ին կբացահայտենք Գյումրին իր ողջ հմայքով, կայցելենք Գյումրու քաղաքային կենցաղի և ճարտարապետության թանգարան, ամենահայտնի գյումրեցու` Մհեր Մկրտչյանի տուն թանգարան և շրջայց Գյումրվա հին փողոցներով։ Վերադարձին կայցելենք հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք բարձր տրամադրություն և անմոռանալի արշավ։
Մասնակցության արժեքը 20.000 դրամ։
Շարժվում ենք ամսի 2-ին ժամը 08:00-ին։
մարտի 2
08։00
մարտի 3
21։00
Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
Քարտի համար՝ 9051 1802 0926 8092 AMD
Idram ID- 677315552
Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/