Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5033մ): Այն գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական մասում՝ ռուս-վրացական սահմանին։
Լեռան ալպինիստական բարդությունը՝ 2A
Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի հայ-վրացական սահման: Այնուհետև Թբիլիսի քաղաքի միջով կուղևորվենք դեպի Ստեփանծմինդա (Կազբեկի) գյուղ` 1750մ:
Գիշերակացը՝ հյուրատանը:
Վաղ առավոտյան ամենագնաց մեքենայով կբարձրանանք դեպի Գերգեթի Ցմինդա Սամեբա եկեղեցի, այնտեղից կսկսենք մեր վերելքը՝ Կովկասյան լեռների գեղեցիկ տեսարանով՝ դեպի Մետեոկայան (3750մ)։
Վերելքի տևողությունը` 6-7 ժամ:
Գիշերակացը` Մետեոկայանի կացարանում:
Կիրականացնենք կլիմայավարժական (акклиматизация) վերելք` 4200մ բարձրություն: Այնուհետև, վերադարձ մետեոկայանի կացարան (3750մ)՝ գիշերակացի։
Գիշերը 2:00-3:00-ին 3750մ բարձրությունից կսկսենք մեր վերելքը դեպի Կազբեկ լեռան գագաթ (5033մ): Վերելքը կտևի մոտ 11-12 ժամ: Գագաթից հետո կիջնենք մետեոկայան և կգիշերենք այնտեղ:
Վաղ առավոտյան մետեոկայանից կսկսենք իջնել դեպի Ստեփանծմինդա, որից հետո կուղևորվենք Երևան։
Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 6 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)
Կարևոր՝
Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք դեպի Արագածի հարավային գագաթը, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Կազբեկ լեռ: (Արագածի վերելքի արժեքը ներառված չէ Կազբեկի վերելքի արժեքի մեջ)
Վերելքից առաջ՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում, մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց: