HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

0
Price
Սկսած`$390
Price
Սկսած`$390
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

1635

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր
Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047մ): Այն գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական մասում:
Լեռան ալպինիստական բարդությունը՝ 2A
Վերելքը նախատեսվում է սեպտմբերի 7-ից 11-ը:

Փաթեթի արժեքը՝ 390 USD

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • գիշերակացը. հյուրատանը և մետեոկայանում
  • ծանր ուսապարկերի տեղափոխումը ձիերի միջոցով
  • ուղեկցորդի ծառայությունները
  • կապը Վրաստանի փրկարար ծառայության հետ (վերելքի թույլատվություն)

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը լեռան վրաՍննդի ընտրությունը կանենք խմբի բոլոր մասնակիցներով:

Հավելյալ

  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տերմո հագուստ
  • տաք փոխնորդ հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • անձրևանոց (дождевик)
  • զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
  • քնապարկ միչև 0-ից -2 C ջերմաստիճանի համար
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • կատվիկներ (кошки)
  • անվտանգության գոտի (обвязка)
  • զանգապաններ (гамаши, бахилы)
  • սառցեհատ (ледоруб)
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե, և քամին պահող)
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • դեղատուփ
  • լեռնային արևային ակնոց
  • արևապաշտպան քսուք
  • գլխի լապտեր (фонарик)
Մանրամասներ

Խումբը կուղեկցի Արտյոմ Մարտիրոսյանը:

Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք դեպի Արագած լեռ, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Կազբեկ լեռ:

Վերելքից առաջ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայում մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց: 

Լեռնային գույք ձեռք բերելու հարցում, «Արմլենդ» ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար:

Փաթեթի արժեքը հաշվարկված է 6 մասնակցի համար, մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը ենթակա է փոփոխման։

Ուղի

Օր 1-ինԵրևան- Ստեպածմինդա

Առավոտյան շուտ Երևանից կուղևորվենք դեպի հայ-վրացական սահման: Այնուհետև Թբիլիսի քաղաքի միջով կուղևորվենք դեպի Ստեպանծմինդա (Կազբեկի) գյուղ` 1750մ:
Գիշերակացը հյուրատանը:

Օր 2-րդԳերգետիս Ցմինդա Սամեբա եկեղեցի- Մետեոկայան

Վաղ առավոտյան ամենագնաց մեքենայով բարձրանում ենք դեպի Գերգետիս Ցմինդա Սամեբա եկեղեցի, այնտեղից կսկսենք մեր վերելքը Կավկասյան լեռների գեղեցիկ տեսարանով դեպի Մետեոկայան (3750մ) վերելքի տեողությունը` 6-7 ժամ: Գիշերակացը` Մետեոկայանի կացարանում:

Օր 3-րդԱկլիմատիզացիա

Կիրականացնենք ակլիմատիզացիոն վերելք` 4200մ բարձրություն: Գիշերակացը` մետեոկայանում:

Օր 4-րդՎերելքը դեպի Կազբեկ լեռան գագաթ

Գիշերը 2:00-3:00 ժամին սկսում ենք մեր վերելքը դեպի Կազբեկ լեռան գագաթ (5047մ): Վերելքը կտևի մոտ 11-12 ժամ: Գագաթից հետո կիջնենք մետեոկայան և կգիշերենք այնտեղ:

Օր 5-րդՍտեպածմինդա- Երևան

Վաղ առավոտյան մետեոկայանից կսկսենք իջնել դեպի Ստեպանծմինդա, որից հետո կուղևորվենք Երևան (կախված մասնակիցների ֆիզիկական վիճակից, ցանկության դեպքում կարողենք գիշերել Թբիլիսիում:

Նշում՝ 6 օրը նախատեսված է վատ եղանակի դեպքում, որպես պահեստային օր։

Լուսանկարներ