HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Խուստուփ Լեռ 3201 մ / 2 օր

0
Price
Price
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

1909

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր

ArmLand զբոսաշրջային ակումբը հունիսի 12-13-ին պատրաստվում է իրականացնել մի շա՜տ գեղեցիկ և գրավիչ արշավ՝ բարձրանում ենք Խուստուփ լեռը (3201 մ):
Առաջին օրը կուղևորվենք Սյունիքի մարզ, դեպի Կապանի Բաղաբուրջ գյուղ, որտեղից Վիլիս մեքենաներով գեղեցիկ, անտառային ճանապարհով կհասնենք Նավչայ՝ մեր վրանատեղի: Խարույկ կվառենք, կերգենք,խաղեր կխաղանք, կզվարճանանք…
Երկրորդ օրը առավոտ կանուխ՝ նախաճաշից հետո, կսկսենք վերելքը: Խուստուփը չքնաղ է անկախ եղանակից՝ արև լինի, թե՛ անձրև: Ամբողջ ճանապարհից և հա՛տկապես գագաթից բացվում է այնքա՜ն գեղեցիկ մի տեսարան, որ վստահ ենք միշտ հիշելու եք:
Սիրով սպասում ենք Ձեզ․․․
Արշավի ընդհանուր երկարությունը 12 կմ

 

Մանրամասներ

Մեկնման ժամանակը

07:00 AM

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • ուղեկցորդի ծառայություները
  • վրաններ և ներքնակներ

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ և տաք գլխարկ
  • զանգապան (бахилы, гамаши)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • լապտեր (фонарик)
  • բժշկական դիմակ մեքենայի մեջ կրելու համար
  • քնապարկ
  • 2 օրվա համար նախատեսված սնունդ և մեկ լիտր ջուր

Մասնակցության արժեքը 24 000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայությունները)։

Մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 10-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://goo.gl/forms/DKUnKbNiiqtiVLHr2

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

Ծանոթացեք նաև Արարատ լեռան վերելքին․
https://www.facebook.com/events/2276183579077305/

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

Լուսանկարներ

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

aramazdmountaintour

Վերելք Արամազդ Լեռ(3392մ)

Հուլիսի 3-4-ը Արմլենդ զբոսաշրջային ակումբի հետ կհաղթահարենք հայկական լեռնաշխարհի ևս մեկ հայտնի բարձունք՝ Արամազդ լեռը:
ishkhanatsmountain

Վերելք Իշխանաց Լեռ 2209մ | Վարագի Լեռներ

Մարտի 7-ին` կիրակի օրը ուղևորվում ենք Վայոց Ձորի մարզ, բացահայտելու ևս մեկ լեռնային երթուղի։ Իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի Կարմրակ լեռ։

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն

Վերելք Խուստուփ Լեռ 3201 մ / 2 օր

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$830
0
Մանրամասն