HY
+374 44 880058
HY
+374 44 880058
0
8 օր / 7 գիշեր
Առկայություն : 17.12 - 24.12.2023
Երևան
Իրան, Թեհրան

Վերելք Դեմավենդ Լեռ 5671մ

Վերելք Իրանի ամենաբարձր գագաթ և Ասիայի ամենաբարձր հրաբուխ Դեմավենդ լեռ՝ Armland-ի հետ։

Ամսաթիվ՝ 17.12-24.12.2023
Տևողություն՝ 8օր / 7 գիշեր
Վայր՝ Իրան

Օր 1․ Հայ-իրանական սահման – Իրան – Փոլուր

Առաջին օրը մեզ սպասվում է երկար ճամփորդություն դեպի Իրան։ Բարձրակարգ ավտոբուսներով կմեկնենք Երևանից Թեհրան։
Թեհրանում կլինենք արդեն հաջորդ օրը, այդ իսկ պատճառով առաջին օրվա գիշերակացը կլինի հարմարավետ ավտոբուսներում, որի հարմարեցված նստատեղերին կարող եք լիարժեք հանգստանալ։
Ճաշ Թեհրանում
Ճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Փոլուր (2200մ)

Օր 2․Փոլուր 2200մ - Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի կացարան

Փոլուրը փոքրիկ գյուղ է՝ Դամավենդ լեռան 2200մ բարձրության վրա, որտեղ գտնվում է իրանական ալպինիզմի ֆեդերացիայի կացարանը։
Այստեղ կլինի մեր առաջին գիշերակացը՝ Դամավենդի լանջին։

Օր 3․Դեմավենդի 2-րդ և 3-րդ Ճամբարներ

Ամենագնացներով կբարձրանանք մինչև 3100մ-ի վրա գտնվող 3-րդ ճամբար, որտեղից էլ կսկսվի բուն վերելքը։ Ոտքով կբարձրանանք մինչև 3-րդ ճամաբար (4200մ)
Գիշերակացը 3-րդ ճամբարում։

Օր 4․ Կլիմայավարժեցում․ Վերելք մինչև 4600մ

Ճիշտ կլիմայավարժեցումը գագաթ հասնելու գրավականն է։
Մասնակիցները կբարձրանան մինչև լեռան 4600մ և նորից կվերադառնան 3-րդ ճամաբար։
Այստեղ փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը, քանի որ հենց այդ գիշեր կսկսվի վերելքը դեպի գագաթ։
Գիշերակացը 3-րդ ճամբարում (4200մ)։

Օր 5․ Վերելք դեպի Դեմավենդի գագաթ (5671մ)

Վերելքի կսկսվի կեսգիշերից հետո՝ 2։00-ին։ Վերելքի մեկնարկից առաջ մեր լեռնային ուղեկցորդները կստուգեն ևս մեկ անգամ Ձեր հանդերձանքը և ինքնազգացողությունը։
Դեմավենդի գագաթնահատվածը հայտնի է ծծմբի արտանետումներով, այդ իսկ պատճառով լեռան գագաթին նստվածք դարձած սպիտակավուն երանգի ծծումբը՝ հեռվից նայելիս շատերին ձյուն է թվում։
Գագաթին հասնելուց և նշելուց հետո մասնակիցները կսկսեն իջնել դեպի 3-րդ ճամբար (4200մ) և կհանգստանան։ Կարճ հանգստից հետո կշարունակեն իջնել դեպի 2-րդ ճամբար և ամենագնացներով՝ մինչև Փոլուր (առաջին ճամբար)։
Գիշերակացը Փոլուրի ալպինիզմի ֆեդերացիայի կացարանում։

Օր 6․ Փոլուր – Թեհրան

Առավոտյան մասնակիցները կտեղափոխվեն Թեհրանի հյուրանոց և կհանգստանան։
Կայցելենք Գոլեսթանի պալատ և Թեհրանի ազատության աշտարակ, կզբոսնենք երեկոյան Թեհրանով։
Երեկոյան կնշենք Դեմավենդ լեռան բարեհաջող վերելքը։
Գիշերակացը Թեհրանի հյուրանոցում։

Օր 7․ Վերադարձ Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։

Օր 8․ Ժամանում Երևանում
Օր 9․ Պեհեստային օր՝ վատ եղանակի դեպքում
Հանդերձանք
Անհրաժեշտ իրերի ցանկը
  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • թերմո հագուստ
  • 2 ուսապարկ՝ 60-70լ և 20-35լ
  • քնապարկ (մինչև -5 C)
  • զանգապաններ
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • գլխի լապտեր
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տաք փոխնորդ հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պահող)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • թերմոս
  • կատվիկներ
Արժեք
630$-ին համարժեք ՀՀ դրամ

Արժեքը ներառում է․

  • տրանսպորտի ծառայությունը
  • գիշերակացը՝ կացարաններում
  • գիշերակացը՝ հյուրանոցում
  • նախաճաշը՝ հյուրանոցում
  • տոնական ընթրիքը վերելքից հետո
  • ուղեկցորդների ծառայությունը
  • անր ուսապարկերի տեղափոխումը՝ ձիերով
  • Գոլեստանի պալատի մուտքի տոմսի վճարը

Արժեքը ՉԻ ներառում․

  • ՍնունդըՍննդի ընտրման հարցում կուղղորդենք և կտրամադրենք անհրաժեշտ խորհրդատվություն։

Կարևոր՝

  • Խումբը կուղեկցի՝ Արտյոմ Մարտիրոսյանը և տեղացի ուղեկցորդները
  • ArmLand ակումբը Ձեզ կուղղորդի ճիշտ գույք և հանդերձանք ձեռք բերելու հարցում, իսկ ակումբի հետ համագործակցող խանութում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար։
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ՝ Armland ակումբի և Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա կողմից՝  Դեմավենդ լեռը բարձրանալու կապակցությամբ։

 

Մանրամասն տեղեկություների համար խնդրում ենք զանգահարել` 📞 (+374) 44 88 00 58
հեռախոսահամարով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին

7 պատճառ ինչու բարձրանալ Դեմավենդ Armland ակումբի հետ

Ոլորտում 8 տարվա փորձ
Ակումբը ինը տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
5000մ+ լեռնային վերելքներ
Մեր ակումբը 2015-ից կատարում է 5000մ+ լեռնային վերելքեներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
Անվտանգություն
Մեր ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը

200-ից ավել դրական արձագանքներ

/Անցնել
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 
Փորձառու անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո կտրվեն Դեմավենդ լեռան վերելքը հավաստող սերտիֆիկատներ՝ Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից

ՄԵՐ ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ

Այլ Բարձր լեռնային վերելքներ

climbing-ararat

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 2024 | 7 օր

Սկսած`800$
7 օր / 6 գիշեր
Առկայություն : 09-15․08․2024, 24-30․08․2024

Մեր արշավականների կարծիքները

  • Սիրունագույն ու չքնաղագույն հիշողություններ ունեմ ArmLand-ի հետ!! Վստահելի պրոֆեսիոնալ թիմ, որ բարձր պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, թիմ որի հետ հաղթահարելի են ԲՈԼՈՐ բարձունքները: Էնպես որ եթե որոշել եք արշավել՝ ArmLand-ը լավագույն թիմնա ում հետ կարելի է ու պետք է դա անել: Սիրում եմ ձեզ շատ!!!

    Սոնա Հովհաննիսյան
  • Արշավել սկսել եմ Armland-ի հետ և հենց այդ օրվանից հասկացա, որ բացահայտեցի մի գեղեցիկ աշխարհ` լեռների աշխարհը: Եվ կարող եմ նշել, որ Հայաստանում լավագույն արշավական ակումբն է: Armland-ի բանիմաց և համբերատար անձնակազմի շնորհիվ կարողանում ես հաղթահարել լեռներում հանդիպած ցանկացած փորձություն: Անչափ շնորհակալ եմ Ձեզանից, որ օգնեցիք ինձ բացահայտել լեռների աշխարհը

    Անի Հակոբյան
  • ArmLand-ի հետ արշավը դա մի հնարավորությունների շղթա է, փորձելու քո ուժերը , ավելի լավ ծանոթանալու քո Երկրի բնությանը և վերջապես ձեռք բերել նոր ընկերներ, որոնք քո կյանքը կլցնեն նոր գույներով:
    Մենք ունենք լավ առաջնորդ Արտյոմը, ում հետ մենք մեզ զգում ենք ապահով ձեռքերում,ով միշտ հոգատար է յուրաքանչյուր արշավականի հանդեպ:
    Ոչ պակաս Հոգատար է նաև Մեր Տանյան ու Սիրանը (Արտյոմի օգնականները), որոնք ամեն հարցում միշտ կողքիդ են:
    Այս 2 տարին ինձ տվեց բազում գույներով և տպավորություններով հիշողություններ,որոնք կառաջնորդեն ինձ ողջ կյանքի ընթացքում:

    Diana Yagmuryan
    Դիանա Յաղմուրյան
  • Ամենա-ամենա ArmLand! Շնորհակալ եմ Արմլենդ թիմին հետաքրքիր, տարբերվող վայրեր այցելելու, նոր ընկերներ ձեռք բերելու, կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ձեր շնորհիվ Հայաստանը բացահայտեցի նորովի։ Վստահ եմ` յուրաքանչյուրն, ով կընտրի Արմլենդ թիմը, չի փոշմանի իր ընտրության համար։
    Առանձնահատուկ շնորհակալություն Արտյոմ Մարտիրոսյանին, Տատյանա Ռոստոմյանին, Սիրան Թորոսյանին պրոֆեսիոնալ աշխատանքի և իրենց գործին այդքան նվիրումով մոտենալու համար!!!

    Սանա Մովսիսյան