Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։ 

Վերելքի տեսակը՝ բարդ

 

Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ

Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան — Թուրքիա Սահմանով: Կեսօրից հետո կլինենք Բայազեթում, կընթրենք։

Գիշերակացը՝ Բայազեթի հյուրանոցում:

Օր 2. Վերելք Փոքր Արարատ

 Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի Սիսի գագաթ, ճանապարհին կունենանք կանգառներ։ Երեկոյան կլինենք ստորոտին։

Գիշերակաց Բայազետում

Օր 3. Վերադարձ Երևան

 Նախաճաշից հետո կուղևորվենք Հայաստան։

Արժեքը

350$

ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • թերմո հագուստ
  • ուսապարկ  20-35լ.

     

  • քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • թերմոս
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն

     

  • ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • գլխի լապտեր
  • Լիցքավորիչ (powerbank)