Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք արվեստի ամենավառ գործերով (Ֆաբերժե, Հերմիտաժ․․․) պալատներով, հայտնի կամուրջներով և կլուսանկարվենք Պիտերի գեղեցկագույն փողոցներում։ Իսկ տուրն ավեի կոլորիտային դարձնելու համար Պետերբուրգով կշրջենք վինտաժ մեքենաներով, և նավերով։
Մենք սպասում ենք քեզ մեր կայսերական ճամփորդությանը։
Օր 1․ Հերմիտաժ — Ֆաբերժե
Նախաճաշ հյուրանոցում։
Օրը կսկսենք աշխարհի ամենահայտի թանգարաններից մեկի այցելությամբ, կայցելենք ՀԵՐՄԻՏԱԺԸ։
Թանգարանում կշրջենք մոտավորապես 4 ժամ, այդ իսկ պատճառով մեզ հետ կվերցնենք տաք թեյով մեր թերմոսներն ու վառ տրամադրությունը։
Լանչ
Այցելություն արիստոկրատնեի ու կայսերական ընտանիքի սիրելի վարպետ Կառլ ֆաբերժեյի թանգարան ու կծանոթանանք մեծն վարպետի հոյակապ աշխատանքներին։
Ընթրիք։
Վերադարձ հյուրանոց։
Օր 2. Կայսեր պալատներ
Նախաճաշից հետո կուղևորվենք Ազգային արգելոց- թանգարան Պետերգորֆ։
Էքսկուրսիա Պետերգորֆյան մեծ պալատում, որը կառուցել է Ֆրանչեսկո Ռաստրելլին՝ նվիրված ռուսական Կայսրության հաղթանակներին։ Պետերգորֆի էքսկուրսիան իր մեջ ներառում է այցելություն Մեծ Պալատ, Վերին և Ստորին Այգիներ, նաև մի քանի փոքր պալատներ, Մեծ Կասկադը, Հռոմեական ֆանտաններ, Կատակող ֆանտաններ եղել են (Պյոտր Մեծի սիրելի ցայտաղբյուրները, որոնք կարող էին անակնկալ ցայտել) և կայսերական այլ ճոխություններ։
Տուրի տևողությունը 4-5 ժամ։
Վերադարձ հյուրանոց
Ազատ ժամ։
Օր 3. Պետրոպավլովյան ամրոց — Կունստկամերա
Նախաճաշից հետո կուղևորվենք 1703 թվականին Պետրոս առաջինի կողմից կառուցած Պետրոպավլովյան ամրոցը։
Իր գոյության ամենասկզբից այն սկսեց օգտագործվել որպես Ռուսաստանի գլխավոր քաղաքական բանտ։ Առաջին բանտարկյալը դարձավ արքայազն Ալեքսեյը (մահացել կամ գաղտնի սպանվել է 1718 թվականին ամրոցում)։
Ամրոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի կազմի մեջ։ Նարիշկինի բաստիոնից ամեն օր ժամը 12:00-ին կատարվում է ազդանշանային թնդանոթի համազարկը։
1991 թվականին Պետրոպավլովյան ամրոցի տարածքում կանգնեցվեց քանդակագործ Մ. Շեմյակինի հեղինակած հուշարձանը՝ նվիրված Պետրոս Մեծին։
Պետրոպավլովյան ամրոցից հետո կայցելենք ամենայուրահատուկ վայրերից մեկը՝ Կունստկամերան։ Պյոտր առաջինը հայտնի էր հազվադեպ հանդիպող իրերի նկատմամբ իր սիրով։ Կունստկամերան անթրոպոլոգիայի և ազգագրության թանգարան է։ Այն Ռուսաստանի առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է Պետրոս Առաջինի կողմից Սանկտ Պետերբուրգում։
Ունի հին իրերի յուրահատուկ հավաքածու, որը բացահայտում է շատ ազգերի կյանքն ու պատմությունը։ Սակայն շատերի համար այս թանգարանը հայտնի է իր այլանդակների՝ անատոմիական հազվագյուտ նմուշների և անոմալիաների հավաքածուով։ Կունտսկամերայի կառույցը համարվում է գիտությունների ռուսական ակադեմիայի խորհրդանիշը 17-րդ դարից։
Օր 4․ Ցարսկոյե Սելո՝ Եկատերինայի հետքերով
Նախաճաշից հետո կմեկնենք Պուշկին քաղաք։
Էքսկուրսիա ՝ Ցարսկոյե Սելո (ռուս.՝ Царское Село )՝ արգելոց-թանգարան Պուշկին քաղաքում, որը ներառում է XVIII-XIX դարերի պալատական այգիների անսամբլ, նախկին ցարական ծայրամասային բնակավայր, որը 1918 թվականի ազգայնացումից հետո վերածվել է թանգարանի։
Լանչ
Զբոսանք-ֆոտոշութ երեկոյան Պետերբուրգով։
Զբոսանք շոգեքարշով՝ Պետերբուրգյան նեղուցներով ու բացվող կամուրջներով։
Օր 5․ Պետրոս Մեծի այգիներ, Միխայլովյան ամրոց
Նախաճաշից հետո կուղևորվենք տեսնելու Պետրոս Մեծի հիմնած Բուսաբանական այգին և Ամառային այգին։
Այնուհետև կայցելենք քաղաքի ամենախորհրդավոր պալատներից մեկը՝ Պետրոսի պատվերով կառուցված Պալատը ջրի վրա կամ Միխայլովյան պալատը։ Հենց այստեղ էլ սպանվել է Պետրոս Մեծը։ Ասում են, որ պալատում մինչև հիմա լսվում են իր ուրվականի ոտնաձայները։
Ընթրիք
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 6․ Ալեքսանդրովյան թատրոն
Ալեքսանդրովյան հրապարակ։
Լանչ
18։00 կայցելենք Ալեքսանդրովյան թատրոն էքսկուրսիաի։ Այն աշխարհի ամենագեղեցիկ և տպավորիչ թատրոններից է։ Ներկայացման առկայության դեպքում կտեսնենք Կարապի լիճ բալետը՝ ամենագեղեցիկ կատարմամբ (2500-3500 ռուբլի)։
Օր 7․ Պետերբուրգ — Հայաստան
Վերադարձ Հայաստան։
ՆՈՐՈՒՅԹ
Մենք ուրախ ենք ներկայացնել բաժանորդագրության մեր նոր փաթեթները: 🏷️💲🥾 Ստացիր հնարավորություն զեղչված գներով արշավել ամբողջ տարի մեկ գրանցմամբ։ Նաստացիր հնարավորություն դառնալու ArmLand Comunity-ի անդամ և օգտվիր մի շարք առավելություններից։ Մանրամասների համար՝ խնդրում ենք անցնել այս հղումով ՝ https://docs.google.com/document/d/1O7mKAdHz7CvvMzknPt1CJKdWAPkgxDtWv92A3yeedqw/edit#heading=h.jxxco57lcj1r☀️ 🦅