HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Երկօրյա արշավ Սյունիքում

0
Price
Price
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

1939

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր
Օգոստոսի 28-29-ին՝ շաբաթ-կիրակի օրերին, նախատեսում ենք իրականացնել վաղուց սպասված երկօրյա արշավ Սյունիքում, որի ընթացքում կհասնենք Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Զանգեզուրի լեռների մեջ թաքնված Ծակքարի կամ Ծաղքարի լիճ, ինչպես նաև կայցելենք Սյունիքի միջնադարյան վանական համալիր Բղենո Նորավանք և հզոր Բաղաբերդ ամրոց:
 
⛺️Օր 1. Երևան – Բղենո Նորավանք – Բաղաբերդ
Առավոտյան Երևանից կմեկնենք Սյունիքի մարզ՝ Բարձրավան գյուղ, որից ոչ հեռու անտառի մեջ է գտնվում Բղենո Նորավանք վանական համալիրը: Այնուհետև վերելք կունենանք միջնադարյան Բաղաբերդ նշանավոր ամրոցը: Շարունակելով մեր ճանապարհը կհասնենք Մեղրիի լեռնանց, որը գտնվում է 2535մ բարձրության վրա, որտեղ էլ հարմարավետ վայրում կկազմակերպենք մեր գիշերատեղին: 
 
⛺️Օր 2. Զանգեզուրի լեռներ-Ծաղկարի լիճ-Երևան
Վաղ առավոտյան Մեղրու լեռնանցքից կսկսենք մեր քայլարշավը դեպի Զանգեզուրի լեռների մեջ գտնվող չքնաղ Ծակքարի կամ Ծաղկարի լիճ: Ճանապարհն անցնելու է նույնանուն գետի գեղեցիկ կիրճով՝ հասնելով մոտ 3272 մետր բարձրության վրա գտնվող լիճը, որն ունի սառցադաշտային ծագում: Վերադարձը նախատեսվում է նույն ճանապարհով, որից հետո կվերադառնանք Երևան:
 
Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 17 կմ:
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ:
Գիշերակացը՝ վրաններում:
Մանրամասներ

Մեկնման ժամանակը

06:30 AM

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • ուղեկցորդի ծառայություները
  • վրաններ և ներքնակներ

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ և տաք գլխարկ
  • զանգապան (бахилы, гамаши)
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • լապտեր (фонарик)
  • բժշկական դիմակ մեքենայի մեջ կրելու համար
  • քնապարկ
  • 2 օրվա համար նախատեսված սնունդ և ջուր

Մասնակցության արժեքը 25 000 դրամ (արժեքը ներառում է տրանսպորտի, վրանների, ներքնակների և ուղեկցորդների ծառայություները)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բազմօրյա արշավների դեպքում մասնակցության ամբողջ գումարը վճարվում է գրանցման օրը: Մասնակցությունը կարող եք չեղարկել արշավի նշանակված օրից երեք օր շուտ։ Հակառակ դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։

Մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի 25-ը և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://goo.gl/forms/DKUnKbNiiqtiVLHr2

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

Ծանոթացեք նաև Արարատ լեռան վերելքին․
https://www.facebook.com/events/2276183579077305/

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

tsaghkartour

Երկօրյա արշավ Սյունիքում

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։
gegharottour

Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ

 Հուլիսի 10-ին՝ շաբաթ օրը, կազմակերպում ենք արշավ դեպի Գեղամա լեռներում թաքնված վայրերից մեկը` Ակնա լիճ: Արշավի երկարությունը՝ մոտ 10 կմ: Սպասում ենք մեր բացահայտողներին:

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն
azhdahaktour

Վերելք Աժդահակ լեռ 3597 մ

Այս կիրակի օրը միացեք մեր արշավին՝ վերելք Աժդահակ լեռ։ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$830
0
Մանրամասն