Մարանգուն կամ «Կոկա-Կոլա» երթուղին այսօր Կիլիմանջարոյի ամենահայտնի երթուղին է: Դա միակ երթուղին է, որն անցնելիս գիշերում են տնակներում: Սա Մարանգուն դարձնում է լավ տարբերակ անձրևային սեզոնի ժամանակ արշավի համար:
Երթուղին սկիզբ է առնում Կիլիմանջարո լեռան հարավ-արևելքից: Այս երթուղին անցնում է բոլոր կլիմայական գոտիներով՝ արևադարձային անձրևային անտառներից մինչև հավերժական սառույցներ, աֆրիկյան գեղատեսիլ լանդշաֆտներ։
Փաթեթը ներառում է սաֆարի տուր Նգորոնգորո խառնարանում։
Ժամանում Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան (JRO), որտեղից կտեղափոխվեք Մոշի քաղաքի հյուրանոց։
Գիշերակացը հյուրանոցում։
Նախաճաշից հետո դուք մեքենայով կմեկնեք Կիլիմանջարո ազգային պարկի արևելյան մուտք՝ Մարանգու անցակետ (1860 մ): Ճանապարհը կանցնի Չագգա գյուղերով, քաղցր կարտոֆիլի, մանասավայի, լոբու, եգիպտացորենի դաշտերով և սուրճի ու բանանի պլանտացիաների միջով:
Այստեղ ծանր ուղապարկերը հանձնվելու են բեռնակիրներին։
Ուշադրություն․ Համաձայն այգու կանոնների և կանոնակարգի, յուրաքանչյուր բեռնակիր կարող է կրել ոչ ավելի, քան 20 կգ ուղեբեռ։ Վերելքի թույլտվություն ստանալուց և որոնողափրկարարական ծառայությունում գրանցվելուց հետո խումբը կսկսի քայլել դեպի Մանդարա ճամբար (2700մ)։
Քայլարշավի երթուղին ներառում է անցում անձրևային անտառով (որտեղ շատ հավանական են արևադարձային ցնցուղներ), ուստի խորհուրդ ենք տալիս վերցնել ոչ միայն պահեստային հագուստ, այլ նաև անձրևանոց:
Մարանգուի ողջ երթուղու ընթացքում գիշերակացները կանցկացնեք հատուկ տնակներում: Վերջիններս հիանալի այլընտրանք են նրանց համար, ովքեր չեն ցանկանում քնել վրաններում։
Արշավի տևողությունը՝ 6 ժամ
Երթուղու երկարությունը՝ 15կմ
Վաղ առավոտյան նախաճաշից հետո խումբը կսկսի քայլել դեպի երկրորդ բարձրադիր կետը՝ Հորոմբո ճամբար։ Լավ եղանակային պայմանների դեպքում Հորոմբո ճամբարից հիանալի տեսարան է բացվում դեպի Կիբո և Մավենցի գագաթներ։
Հորոմբո խրճիթները․ որտեղ կան մահճակալներ, կարող են տեղավորել մինչև 120 անձ։ Ճամբարը նման է փոքրիկ գյուղի և Կիլիմանջարոյի միակ տնակներով ճամբարն է, որտեղ կան մահճակալներ: Դուք կունենաք մեկ օր այստեղ՝ հանգստի և կլիմայավարժեցման համար։
Կլիմայավարժական վերելք դեպի Զեբրա ժայռեր և ավելի բարձր՝ մինչև 4200մ։
Վերադարձ Հորոմոբո ճամաբար։
Հանգիստ և գիշերակաց։
Վերելքի տևողությունը՝ 9-13 ժամ
Երթուղու երկարությունը՝ 21կմ
Վերելքը դեպի գագաթ կսկսվի գիշերը։ Քայլարշավը միջին բարդության է, ավելի լուրջ դժվարություն է ներկայացնում բարձրությունը։ Հետևելով Ձեր ուղեկցորդի հրահանգներին և Ձեր ինքնազգացողության փոփոխություններին՝ Կիլիմանջարոյի գագաթ հասնելու շանսերն ամենամեծը կլինեն։
Գագաթ հասնելուց հետո խումբը կսկսի իջնել դեպի Կիբո ճամբար(4700մ)։ Այստեղ ճաշից և մի քանի ժամ հանգստից հետո կշարունակի վայրէջքը դեպի Հորոմբո ճամբար։ Այստեղ հնարավորություն կունենաք տաք ցնցուղի և համեղ ընթրիքի։
Գիշերակացը կլինի Հորոմբո ճամբարում։
Արշավի տևողությունը՝ 6 ժամ
Երթուղու երկարությունը՝ 18կմ
Համեղ նախաժաշից հետո խումբը կսկսի արշավը դեպի Մարանգու անցակետ (1980մ), որտեղից մեքենաները Ձեզ կտեղափոխեն Արուշա քաղաք։ Հանգստից հետո խումբը կգիշերի հյուրանոցում և կպատրաստվի հաջորդ օրվա անմոռանալի սաֆարի տուրին։
Վաղ առավոտյան խումբը ճանապարհ կընկնի դեպի Տարանգիրե ազգային պարկ՝ Նգորոնգորո խառնարան։ Այն աշխարհի ամենամեծ, ամբողջական տեսքով պահպանված հրաբխային խառնարանն է։
Տեղանքում բնակվում են ավելի քան 25000 կենդանիներ՝ ներառյալ զեբրեր, գնուներ, սև ռնգեղջյուրներ, առյուծներ և փղեր, որոնք խառնարանը դարձնում են նմանը չունեցող որսատեղի։
Վերադարձ Արուշա քաղաք։
Գիշերակացը՝ Արուշայում։
Կախված չվերթի ժամից՝ խումբը կտեղափոխվի Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան (JRO):
Կարևոր՝
Մանրամասն տեղեկություների համար խնդրում ենք զանգահարել` 📞 (+374) 44 88 00 58
հեռախոսահամարով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.