Առկայություն : 03․03
Երևան
Արագածոտն

Մարտի 3-ին ArmLand արշավային ակումբի հետ կուղևորվենք Արագածոտնի մարզ, 2047մ բարձրություն ունեցող Արտենի լեռը: Տարվա այս եղանակին լեռն ամբողջությամբ ձնածածկ է և լավ եղանակի դեպքում գագաթից կարող ենք տեսնել Հայկական Պար լեռնաշղթան։ Արտենի լեռը մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված է: Արշավից հետո կայցելենք Դաշտադեմի միջնադարյան ամրոցը։
Արշավի երկարությունը 9-10կմ
Հարաբերական բարձրությունը 500մ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնման ժամանակը

08:00

Վերադարձի ժամանակը

21։00

ԱՐԺԵՔԸ

7500 դրամ

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայությունը
  • ուղեկցորդների ծառայությունները

Արժեքը ՉԻ ներառում

  • Սնունդ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• արևային ակնոց
• անձրևապաշտպան բաճկոն
• զանգապաններ (гамаши, бахилы)
• ձեռնոց
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• լապտեր
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում՝ Մարիոթ հյուրանոցի մոտ, Վազգեն Սարգսյան փողոցում։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
💳Քարտի համար՝ 9051 1802 0926 8092 AMD
Idram ID- 677315552

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Խնդրում ենք վճարումից հետո պարտադիր կապ հաստատել մեզ հետ և հայտնել գրանցման մասին։

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

7 ճամփորդներ այս պահին դիտարկում են այս տուրը