Օգոստոսի 3,4-ին՝ (շաբաթ-կիրակի), «Արմլանդ» լեռնային ակումբը կազմակերպում է 2-օրյա արշավ Գեղամա լեռներում․ երկնային վազք Ակնա լիճ-Աժդահակ լեռ-Ակնա լիճ երթուղով

Նախ Երևանից կուղևորվենք Աբովյանի Գեղաշեն գյուղ՝ Մեղուների Թանգարան, որը Հայաստանում միակն է իր տեսակի մեջ և ունի ավելի քան 1400 ցուցանմուշ, ներառյալ Նապոլեոն Բոնապարտի անձնական հավաքածուից։ Թանգարանային այցից հետո կժամանենք Սևաբերդ գյուղ, որտեղ Ք․Ա․ 2-1հզ «Սևաբերդ» Կիկլոպյան բերդ-ամրոցը ուսումնասիրելուց հետո կփոխենք մեր խճուղային տրանսպորտը և ամենագնաց լեռնային ավտոբուսով կբարձրանանք Ակնա լիճ՝ 3030մ։ Օրվա 2-րդ կեսին Ակնա լճում լողալուց և ճաշից հետո, քայլելով Ակնա լճի բոլորը՝ կբարձրանանք Ակնասար լեռը՝ 3258մ։ Երեկոյան ընթրիքից և ինտելեկտուալ խաղերից հետո գիշերակացը Ակնա լճի ափին վրանային ճամբարում։

 

Հաջորդ վաղ առավոտյան, նախաճաշից հետո, արշավախումբը արագընթաց սպորտային քայլքով (skyrunning) Ակնա լճից կընթանա Աղուսարերի ստորոտով դեպի Աժդահակ լեռան գագաթ՝ 3597մ, որի գագաթից հրաշալի տեսարաններ են բացվում, մի կողմից դեպի խառնարանային լիճ, Հատիս, Արալեռ և Արագած լեռնազանգվածներ, մյուս կողմից դեպի Սևանա լիճ և Արարատ լեռ։ Լեռան գագաթից իջնելուց և բազային ճամբար վերադառնալուց   հետո լեռնային ավտոբուսով կվերադառնանք Գեղաշեն, ապա Երևան։

 

Արշավի 1-ին օրվա երկկողմանի երկարությունը 5 կմ է, իսկ հարաբերական բարձրությունը՝ 300մ։

Սպորտային վերելքի-ի օրվա երթուղին՝

1․ Ակնա լիճ-Աժդահակ լեռ՝ 3597մ-Ակնա լիճ 16 կմ է, հարաբերական բարձրությունը 800մ

2․ Ակնա լիճ-Աժդահակ լեռ՝ 3597մ  8 կմ է, հարաբերական բարձրությունը 700մ

Արշավի ընթացքում մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ ուսապարկ, արագընթաց քայլքի համար նախատեսված կոշիկ և շարժումը չկաշկանդող հագուստ, թերմո ներքնազգեստ, քամապաշտպան և անձրևապաշտպան բաճկոն, արևապաշտպան գլխարկ, քսուք, ակնոց, քայլարշավային փայտեր, սնունդ և ջուր:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

դրամ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• արևային ակնոց
• անձրևապաշտպան բաճկոն
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• լապտեր
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից (այս տեսակ արշավի համար անհրաժեշտ է ունենալ բժշկական էլաստիկ բինտեր)

ՆՈՐՈՒՅԹ

Մենք ուրախ ենք ներկայացնել  բաժանորդագրության մեր նոր փաթեթները: 🏷️💲🥾 Ստացիր հնարավորություն զեղչված գներով արշավել ամբողջ տարի մեկ գրանցմամբ։  Նաստացիր հնարավորություն դառնալու ArmLand Comunity-ի անդամ և օգտվիր մի շարք առավելություններից։ Մանրամասների համար՝  խնդրում ենք անցնել այս հղումով ՝ https://docs.google.com/document/d/1O7mKAdHz7CvvMzknPt1CJKdWAPkgxDtWv92A3yeedqw/edit#heading=h.jxxco57lcj1r☀️ 🦅

 

Մասնակցությունը հաստատել ամենաուշը արշավից 2 օր առաջ և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով
044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբը, Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07:30-ին։