HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Եռօրյա արշավ Սյունիքում

0
Price
Price
Անունը*
Էլ. փոստի հասցեն*
Ձեր հարցումը*
Պահպանել ցանկալիների ցանկում

Adding item to wishlist requires an account

1964

Ինչու ընտրել մեզ

  • Ոլորտում 6 տարվա փորձ
  • 5000+ վերելքներ
  • Անվտանգություն
  • 200-ից ավել դրական արձագանքներ
  • Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մասնակիցների առավելագույն քանակ : 200
Նկարագիր
Մանրամասներ
Սիրելի արշավականներ, առաջաարկում ենք Ձեզ մասնակցել մեր 2022 թվականի գիշերակացով առաջին արշավին (հունվարի 28, 29, 30 ոչաշխատանքային օրեր են)։ Միասին կայցելենք պատմական Սյունիքի մարզը, բացահայտելու նրա ողջ գեղեցկությունը։🤗
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին, բարձր տրամադրությունն ապահովված է 🥰😉
 
⛺️Օր 1. Երևան – Կապան – Բաղաբերդ – Մեղրի
Երևանից կուղևորվենք դեպի Բաղաբերդ։ Այն Սյունյաց գավառի անառիկ բերդերից մեկն է, հանդիսացել է կարևոր ռազմական հենակետ 4-րդից մինչև 12-րդ դարերում։ Այնուհետև կուղևորվենք դեպի քաղաք Մեղրի և կգիշերենք այնտեղ։
 
⛺️Օր 2. Մեղրիի բերդ – Մեղրիի եկեղեցիներ – Հյուրատուն
Երկրրորդ օրը ամբողջությամբ կանցկացնենք Մեղրիում։ Կայցելենք Մեղրիի բերդը, որը կանգուն է 1083 թվականից։ Կքայլենք քաղաքով և կտեսնենք մի քանի հայտնի եկեղեցիներ։ Իսկ արդեն երեկոյան կվերադառնանք հյուրատուն և կգիշերենք այնտեղ։
 
⛺️Օր 3․ Մեղրի – Շիկահողի արգելոց – Քսաջրի եկեղեցի – Երևան
Առավոտյան կուղևորվենք Շիկահողի արգելոց, կքայլենք դեպի Քսաջրի եկեղեցի։ Քայլարշավի երկարությունը 5 կմ։ Այնուհետև կվերադառնանք Երևան։
 

Մեկնման ժամանակը

07:30 AM

Արժեքը ներառում է

  • տրանսպորտի ծառայություները
  • ուղեկցորդի ծառայություները
  • գիշերակացի հյուրատան արժեքը

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ և տաք գլխարկ
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • լապտեր (фонарик)
  • 3 օրվա համար նախատեսված սնունդ և ջուր (սնունդը կարող եք գնել ճանապարհից)

Մասնակցության արժեքը 35 000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, գիշերակացի հյուրատան և տրանսպորտի ծառայությունները)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բազմօրյա արշավների դեպքում մասնակցության ամբողջ գումարը վճարվում է գրանցման օրը: Մասնակցությունը կարող եք չեղարկել արշավի նշանակված օրից երեք օր շուտ։ Հակառակ դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։

Մասնակցությունը հաստատել մինչև հունվարի 25-ը և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://goo.gl/forms/DKUnKbNiiqtiVLHr2

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

Ծանոթացեք նաև Արարատ լեռան վերելքին․
https://www.facebook.com/events/2276183579077305/

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

artanishler

Վերելք Արտանիշ լեռ 2461մ

Հունվարի 8-ին ուղևորվում ենք Արարատի մարզ, բարձրանալու Իլկասարի գագաթը և բացահայտելու Հրեշտակների ձորը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2022

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$850
0
Մանրամասն
meghritour

Եռօրյա արշավ Սյունիքում

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։