Արշավները և լեռնային վերելքները չափազանց պատասխանատու մոտեցում են պահանջում։ Ճիշտ ընտրված արշավային հանդերձանքը լավ արշավի և առողջ օրգանիզմի գրավականն է։ Հստակ և մանրամասն տեղեկություն․ ինչ է պետք պարտադիր ունենալ Ձեզ հետ արշավների մասնակցության համար։
Հումք՝ պոլիեստեր, միկրոֆիբրա, լայկրա, որոնք խոնավությունը հեռացնող և ջերմությունը պահմանող ֆունկցիա են իրականացնում։
Ֆլիսը կրում են թերմոհագուստի վրայից՝ որպես երկրորդ շերտ։ Այն իրենից ներկայացնում է թեթև և ջերմությունը լավ պահպանող սինթետիկ գործվածք։
Տաք եղանակի դեպքում վերնազգեստը պետք է լինի բարակ, թեթև և շնչող։ Ցրտի դեպքում վերնազգեստը պետք է ունենա ներցիս՝ ջերմությունը պահող, իսկ դրսից՝ անջրաթափանց, քամուց պաշտպանով շերտ։
Ամառային արշավային տաբատը պետք է լինի թեթև, անջրաթափանց սինթետիկ և էլաստիկ կտորով։ Ձմեռային արշավային տաբատը(-2 -8 C) պետք է լինի ներսից՝ ջերմությունը պահող, դրսից՝ քամուց պաշտպանող շերտով, անջրաթափանց, էլաստիկ և հարմարավետ։
Արշավային / լեռնային կոշիկները պետք է ունենան հաստ և ամուր տակացուներ՝ չսահող, անջրաթափանց և թեթև։
Ձմեռային գլխարկը կարող է լինել բրդյա կամ ֆլիսե։ Ամառային արշավների դեպքում Ձեզ պետք է արևապաշտպան գլխարկ։
Մինչև 100% արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող