Ճիշտ գուլպաները ձեր ոտքերը հարմարավետ, տաք և չոր են պահում։ Նույնիսկ մի քանի ժամ թաց ոտքերով քայլելը կարող է հանգեցնել բշտիկների և քերծվածքների, ինչը ազդում է ձեր տրամադրության, ինքնազգացողության և երբեմն նույնիսկ արշավը շարունակելու ունակության վրա:
Փոփոխական եղանակի և էքստրեմալ պայմաններում երկար արշավների ժամանակ ոտքերը հատկապես ենթակա են սթրեսի և հոգնածության, ինչպես նաև արտաքին միջավայրի ազդեցությանը: Նրանք բարձր մեխանիկական սթրես են ապրում, թրջվում են, սառչում կամ հակառակը՝ քրտնում են բարձր ջերմաստիճանից և խոնավությունից։
Արդյունքում կոշիկները վնասում են ոտքերի մաշկը, տուժում են արյունատար անոթները, մկանները շատ են հոգնում։ Նման բացասական ազդեցությունները նվազեցնելու կամ վերացնելու համար կան հատուկ գուլպաներ:
Ճիշտ գուլպաները ձեր քայլարշավը դարձնում են հաճելի և հարմարավետ: Արշավական գուլպաները հեռացնում են խոնավությունը ձեր ոտքերից՝ կանխելով բշտիկները և պահելով ձեր ոտքերը չոր: Այսպիսի գուլպաները լավ տաքացնում են ձեր ոտքերը ցուրտ սեզոնին կամ անբարենպաստ եղանակին արշավելիս: Բարդ գործվածքի շնորհիվ արշավային գուլպաները օգնում են ոտքերը պաշտպանել հարվելուց: Նրանք աշխատում են որպես լրացուցիչ հարվածային կլանիչ քայլելիս։
Թեթև սեղմող գուլպաները բարելավում են արյան շրջանառությունը՝ օգնելով նվազեցնել ոտքերի հոգնածությունը և արագացնել վերականգնումը։
ԻՆՉՈՎ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՄԲԱԿՅԱ ԳՈՒԼՊԱՆԵՐԻՑ
- Լավ են տեղավորվում ոտքին: Նրանք չեն առաջացնում ծալքեր, որոնք կարող են մաշկը հարել երկար արշավի ժամանակ։
- Երկարակյացություն: Արշավի ժամանակ պետք է երկար ու շատ քայլել։ Եթե սովորական բամբակյա գուլպաները ենթարկվեն այդպիսի ծանրաբերռնվածության, դրանք շատ արագ շարքից դուրս կգան: Արշավական գուլպաները պատրաստված են ամուր թելերից։ Իսկ կրունկը, թաթը և ներբանը ամրացվում են տրիկոտաժի կրկնակի շերտով կամ պաշտպանիչ ծածկույթով։
- Խոնավությունը հեռացնելու ունակություն: Տրիկոտաժը հեռացնում է խոնավությունը մաշկի մակերեսից դեպի գործվածքի արտաքին շերտը։ Այս կերպ մաշկը ավելի քիչ է խոնավանում, իսկ գուլպան ավելի արագ է չորանում։
- Նվազեցնում է ոտքի միկրոտրավմայի վտանգը: Առաձգական թելերից պատրաստված հատվածները լրացուցիչ օգնում են ոտքին և կոճին, ոտքերը ավելի քիչ են հոգնում և այտուցվում երկար քայլելուց հետո։
- Օդի թափանցելիություն։
Ճիշտ արշավային գուլպաներ ընտրելու համար կարևոր է հաշվի առնել հետևյալ չորս պարամետրերը.
Գուլպաների բարձրությունը: գուլպաների ճիշտ բարձրությունը պաշտպանում է ոտքը կոշիկի հետ շփվելիս քերծվածքներից և հարվելուց:
Ամորտիզացիա: Որքանով են օգնում լավ կլանել հարվաքծները քայլելիս:
Նյութ: Արշավային գուլպաների մեծ մասը պատրաստված է համակցված նյութերից՝ խոնավության և ջերմամեկուսացման ավելի լավ համադրության համար:
Ճիշտ չափս: Շատ կարևոր պարամետր է, քանի որ գուլպաների ոտքի վրա սխալ նստելը ոչ միայն կառաջացնի բշտիկներ, այլև կխոչընդոտի գուլպաներում օգտագործվող նյութերի և տեխնոլոգիաների աշխատանքին:
ՄԻ ՔԱՆԻ ՊՐԱԿՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ
Արշավական գուլպաներ ընտրելիս ուշադրություն դարձրեք այս կետերին՝
- Բոլոր կարերը պետք է դրսից լինեն (եթե այդպիսիք կան): Ոտքին կից կարեր չպետք է լինեն։ Հաճախ արշավային գուլպաները հիմնականում առանց կարերի են լինում, դրանք պատրաստված են շրջանաձև տրիկոտաժի տեխնոլոգիայի միջոցով, բայց երբեմն մատների վրա կամ վերևի եզրին կար է լինում, լավ է, եթե դրանց դրսից են լինում:
- Արշավական գուլպաները պետք է ունենան անատոմիական ձև: Գրեթե բոլոր լավ գուլպաների վրա կան R և L տառերը, այսինքն. «աջ» և «ձախ»:
- Գուլպաները պետք է համապատասխանեն տվյալ արշավի եղանակային պայմաններին:
- Ընտրեք գուլպաներ կոշիկները գնելուց կամ ընտրելուց հետո: Դրանք չպետք է ավելի կարճ լինեն, քան կոշիկները կամ սպորտային կոշիկները, բայց չպետք է նաև շատ բարձր լինեն:
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՊԱՀԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ
- մեքենայով լվանալիս ընտրեք 30-40 աստիճան ջերմաստիճանի միջակայք
- ավելի ցանկալի է լվանալ գուլպաները ձեռքով
- լվանալ հեղուկ, հեշտ ողողվող միջոցներով
- չօգտագործել սպիտակեցնող միջոցներ, լվացքի փոշիներ կամ բուրավետիչներ.
- լվացքի մեքենայով լվանալիս ցանկալի է չօգտագործել քամող ռեժիմ
- չչորացնել գուլպաները տաք ռադիատորի վրա կամ արդուկել դրանք, քանի որ դա կհանգեցնի նրանց կարևոր հատկությունների կորստին
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։