ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

February 12, 2025

Բարձրացիր լեռան գագաթ ոչ թե այն բանի համար, որ աշխարհը ճանաչի քեզ, այլ այն բանի համար, որ դու
ճանաչես աշխարհը։
***
Լեռներն օգնում են ավելի լավ ճանաչել ինքդ քեզ ու ճանաչելով, սկսում ես սիրել աշխարհն ու վայելել կյանքի ամեն մի պահը։ Լեռները զբաղեցնելով ցամաքի ավելի քան մեկ չորրորդ մասը, կենսական նշանակություն ունեն մեր մոլորակի համար։ Դրանք ոչ միայն ամբողջ մոլորակի բնակչության 13 տոկոսի տունն են, այլև արգելոց են բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակների համար։ Իսկ որ ամենակարևորն է, հենց լեռներն են քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարների մեծ մասի աղբյուրը և ունեն գլոբալ նշանակություն։ Հենց այդ մեծ նշանակությունը ընդգծելու և մարդկանց ուշադրությունը լեռնային շրջանների զարգացմանն ուղղելու նպատակով, 2003թ․-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես լեռների միջազգային օր։ Այդ օրը հատկապես կարևոր է բոլոր լեռնագնացների, լեռնասերների և ընդհանրապես բոլոր նրանց համար, ում սիրտը լեռներում է։

ArmLand ակումբի համար օրը կրկնակի հիշարժան էր։ Այդ օրը տեղի ունեցավ ԱրմԼենդի Արարատ և Էլբրուս թիմերի անդամների հավաստագրերի հանձման միջոցառումը։ Հավաստագրերը հանձնեցին ԱրմԼենդի ղեկավար Արտյոմ Մարտիրոսայնը և Ալպինիզմի Հայակական Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։ Օրը լի էր աննկարագրելի էմոցիաներով ու վառ տպավորություններով։

Մարկեսն ասել է, որ բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին՝ չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհին է։ Մեր թիմի անդամներն արդեն զգացել են իրական երջանկության համն ու հոտը, վայելել լեռ բարձրանալու իրական հաճույքն ու հասկացել լեռների հոգին։

Դե ինչ, շնորհավոր Քե՛զ, ուժե՛ղ լեռնագնաց, ով միայն թիմում և թիմի հետ է ուժեղ։ 5165 թե՞ 5642․․․ Այստեղ Դուք եք թվեր սահմանում․․․ Լեռները չեն սիրում սահմաններ, էնպես որ առաջ դեպի անհայտ բարձունքներ։ Ձեզ նորանոր վերելքներ, անմոռանալի ճանապարհորդություններ և մշտական բարձր լեռնային տրամադրություն։ Միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները։ Շնորհակալություն Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա-ին և բոլոր
նրանց, ովքեր միշտ մեր կողքին են և բոլորիս պարգևեցին այս հաճելի պահերը։

 

Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը։

Գարեգին Նժդեհ

 

 

 

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated