ԿԱՊՈՒՏՋՈՒՂ ԼԵՌ

February 12, 2025

Կպուտջուղ լեռը Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է և Հայաստանի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Արագածից հետո:

 

Կապուտջուղ լեռան աշխարհագրական դիրքը

Կապուտջուղ լեռան բացարձակ բարձրությունը 3905մ է, հարաբերական բարձրությունը՝ 1820մ: Հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը և բարձրությամբ երկրորդ լեռը Հայկական լեռնաշխարհում՝ Արագածից հետո: Գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին՝ Օրդուբադի կողմից:

Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Գագաթնամասում առկա են մանր լճակներ: Նախիջևանի կողմից Կպուտջուղ լեռան լանջերին է գտնվում Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը: Կապուտջուղի լանջերին են նաև մ.թ.ա. 3-1 հազարամյակներին պատկանող հազարավոր ժայռապատկերներ:

 

ԿԼԻՄԱ

Իր բարձրադիրության հաշվին Կապուտջուղ լեռն առանձնանում է խիստ, լեռնատունդրային կլիմայով: Տեղումները հիմնականում ձյան տեսքով են: Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է: Միջին ջերմաստիճանը՝ ձմռանը՝ -15 °C, ամռանը՝ մինչև 10 °C։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated