Կարմիր կատար լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռնային համակարգի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ լեռից հարավ-արևմուտք։ Այն իրենից ներկայացնում է 3530մ բացարձակ բարձրությամբ հրաբխային լեռնագագաթ՝ գագաթային հատվածում 300մ տրամագիծ ունեցող խառնարանով, իսկ խառնարանում կա հրաբխային ծագման խառնարանային լիճ։
Կարմիր կատար լեռն ունի նաև զբոսաշրջային մեծ կարևորորթյուն՝ հատկապես լեռնագնացների և արշավականների համար հանդիսանում է սիրելի և հաճախ այցելվող լեռ։
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում
ՀՀ Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի՝ Կարմիր կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում:
Նախագծի ընդունմամբ հնարավորություն ընձեռվեց ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։
Մինչև կառավարության նիստի որոշուման ընդունումը, ցավոք, Կարմիր Կատար լեռան խառնարանակին լճի՝ ոռոգման և այլ նպատակներով շահագործված լճի մակերեսը զգալիորեն պակասել է՝ կիսով չափ դատարկվելով։ Վերջին տարիների ընթացքում և մինչ օրս լճին հասցված վնասը նույնիսկ գարնան ձնհալից չի վերականգնվել։
Կարմիր Կատարից դեպի Աժդահակ
Դեպի Կարմիր կատար տանող երթուղին ինքնին չափաղանց գեղեցիկ և յուրօրինակ է։ Այս առանձնահատուկ երթուղին ամենագեղեցիկ արահետն է բացում նաև դեպի Գեղամա լեռների ամենաբարձր լեռան՝ Աժդահակի գագաթ։ ArmLand արշավական ակումբի շրջանակներում Աժդահակ լեռան վերելքներն իրականացնում ենք միայն Կարմիր Կատար լեռան գագաթով։ Արշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 12կմ, հարաբերական մոտ 600մ բարձրությամ և Աժդահակ լեռան ամենագեղեցիկ տեսարաններով։
Ներբեռնել Կարմիր Կատար – Աժդահակ / Անցնել հղումով
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի