ԿԱՐՄԻՐՍԱՐ ԼԵՌ

February 12, 2025

Ձմեռային վերելք Կարմիրսար լեռ

Ուղղությունը դեպի հարավ-արևելք՝ Վայոց ձոր։ Հայաստանի ամենաարտասովոր և առեղծվածային մարզերից մեկը։ Բնության գունային կոնտրաստներով հագեցված մի աշխարհ։ Կարմիր, բոցավառն ժայռերի լաբիրինթներից մինչև կանաչ սաղարթախիտ անտառներ…

Մարզի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում Կարմիրսար լեռը, բարձրությունը՝ 2015 մ: Վերելքը սովորաբար սկսում են Սալլի գյուղից, հարաբերական բարձրանալով 500 մ։ Սալլի գյուղ, դեռևս Ստեփանոս Օրբելյանի գրքում է հիշատակված: Մի վայր, որը շատ վաղուց գրավել է քրիստոնյա քարոզիչներին, և նրանք 4-րդ դարում իջևանել են հենց այստեղ։ Հիանալի երթուղի է ձմեռային արշավների համար։ Դեպի Կարմիրսար վերելքն ու վայրէջքը ձմռանը տևում է 7-8 ժամ միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար։

Տեղի բնակիչները, անձնավորելով լեռները, զարմացած նայում են, մտածելով ովքեր են այս «խենթերը»: Այո, ճիշտ լսեցիք հենց «խենթերը», քանզի լեռները «քմծիծաղում են» նրանց վրա, ովքեր փորձում են նվաճել վերջիններիս անհասանելի բարձունքները։

Լեռն ասես դիտակետ լինի, որտեղից ականատես ես դառնում Վարդենիսի, Թեքսարի, Քարկատարի և այլ լեռների պայքարին միմյանց և բնության երևույթների դեմ: Կատարյալ լռություն, դանդաղ թափվող փաթիլներ ու թափանցիկ մատիտով նկարված լեռնաշղթաներ, որոնք մարմնավորում են այն հոգևոր վեհացումը, որը դու ապրում ես քո մեջ մի ակնթարթ: Պակասում է միայն մի մոլբերտ ու ջրաներկ կերտելու այդ առեղծվածը արվեստի մեջ․․․

 

ԿԱՐՄԻՐՍԱՐ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated