ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ

February 12, 2025

Երևանից 207 կմ հեռավորության վրա, մարդկությունից ու աշխարհից կտրված, անտառներով շրջապատված մի հեռու անկյունում է գտնվում Խորանաշատը։ Երբեմնի վանական համալիրը, որ ունեցել է նույնիսկ իր համալսարանը, այժմ սահմանապահ զինվորի պես հսկում է հայոց աշխարհի սահմանները։ Մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի համար ուխտատեղի դարձած վանքը, գտնվում է սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա։

Բնության հետ միաձուլված վանքը, որը կիսավեր վիճակում է, ամենևին էլ չի կորցում իր վեհությունը։ Հակառակորդի հնարավոր կրակի տակ լինելու փաստը բոլորովին չի խանգարում, որ Խորանաշատն ունենա ուխտավորների պակաս։ Վանք գնալ, չգնալու բոլոր մտորումները հօդս են ցնդում, երբ հայտնվում ես Չինարի գյուղում, տեսնում տեղի անվախ ու հպարտ բնակիչներին։ Չինարիից Խորանաշատ ճանապարհն անցնում է անտառածածկ արահետով։ Հարկավոր է լուռ քայլել․ դիմացդ հակառակորդն է։ Գլխումդ մտքերի խառնաշփոթ է ստեղծվում, անհաստկանալի զգացողություններ են պարուրում  քեզ։ Մի պահ մոռանում ես հակառակորդի մոտ լինելը, թվում է թե աշխարհի ամենախաղաղ անկյունում ես։ Մի քիչ էլ, ու քո առջև վեր է խոյանում դարերի լուռ վկան՝ Խորանաշատը։ Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո սկսում ես ավելի շատ սիրել Խորանաշատը։

 

Դարերի լուռ վկան․ Խորանաշատ

Վանքը հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին։ Խորանաշատ է կոչվել տասը խորան ունենալու համար։ Վանքի հիմանդիրն է Վանական վարդապետը, ով եղել է Մխիթար Գոշի աշակերտը։ Վանքը հիմնադրվել է Վահրամյանների իշխանական տան ներկայացուցիչ Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։ Այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գավիթը, Սուրբ Կիրակի գմբեթավոր մատուռի մնացորդները, պարսպի հատվածները և գերեզմանտունը։

Վանքի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի է։ Բեմի աջ և ձախ կողմերում ունի չորս խորան, չորսն էլ՝ նախագավթում են։

Գավիթը պատկանում է քառասյուն կենտրոնակազմ գավիթների տիպին։ Հարավային պատին կա արևային ժամացույց։

Սուրբ Կիրակի մատուռը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։ Վանքից արևելք պահպանվել է ևս մեկ մատուռի մնացորդ, որը կոչվում է Սուրբ Ճգնավոր։

 

Վահրամյաններն ու Խորանաշատը

Վահրամյանները միջնադարյան Հայաստանում գործել են 1190-1300-ական թվականներին։ Կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը։ Նրանց իշխանության սահմանները ձգվել են Գագի բերդից մինչև Շամփոր, Կուրից մինչև Սևանա լեռներ։ Մայրաքաղաքը եղել է Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը, իսկ մշակութային կենտրոնը՝ Խորանաշատը։ Վահրամյանները պատկանել են Զաքարյան արքայատոհմի կրտսեր ճյուղին։ Սերում են Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ Ա-ից, որի անունով էլ տոհմը ստացել է Վահրամյաններ անունը։ Զաքարյանները(այդ թվում Վահրամյանները) տարբեր առիթներով շեշտել են, որ իենք Բագրատունիների սերունդից են և որպես իրավահաջորդ՝ ժառանգեցին նաև Բագրատունիների զինանշանը։ Մեզ են հասել Վահրամյանների զիանանշանի երկու օրինակներ։ Դրանք գտնվում են Խորանաշատի Սբ․ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին և գավթի արևմտյան պատին։

Սբ․ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին պատկերված է արծիվ, որը ճանկերում ինչ-որ կենդանի է բռնել։ Դատելով կենդանու տեսքից այն կարող է լինել աղվես։ Արծիվը խորհրդանշում է Վահրամյաններին։ Արծվի թևերը բաց են, թռիչքի պահին, վեհ։ Իսկ աղվեսը սելջուկ-թուրքերն են՝ խորամանկ ու նենգ։

Գավթի արևմտյան մասում գտնվող զինանշանը պատկերված է մուտքից վերև։ Պատկերված են երկու նստած առյուծներ, իսկ կենտրոնում մարդ, որը բռնել է առյուծների վզին ագուցված շղթան։ Պատկերված մարդը իշխանական տեսք ունի, շքեղ հագուստով է։ Առյուծները կարող են լինել հայր և որդի Բլուզ Զաքարե Ա-ն և Վահրամ Բ Գագեցին, իսկ մարդը՝ իշխանական տան հիմնադիր Վահրամ Ա-ն։

 

Խորանաշատի վարդապետարանը

Խորանաշատի վարդապետարանում ուսանել են այնպիսի նշանավոր հոգևոր և մշակութային գործիչներ ինչպիսիք են Կիրակոս գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Աղթամարցին, Գրիգոր Ակնեցին և այլոք։

Խորանաշատի վարդապետարանում ուսանելը տևել է 7-8 տարի։ Դասավանդվող առարկաների ցանկը բազբազան էր՝ պատմությունից միչև բուսագիտություն։ Խորանաշատում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից շատերը այժմ գտնվում են Մատենադարանում։

 

Խորանաշատի վանքը

Արտաքին տեսքը

 

Հեղինակ՝ Սիրան Թորոսյան

Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated