ԲՈՒՍԱԿԵՐ ՃԳՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՆՔԸ

February 12, 2025

Խոտակերաց վանք

Վայոց Ձորի մարզում գտնվում է մի վանք, որը ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի կառուցել է հայոց Աշոտ իշխանը և հավաքել է այդտեղ խոտաճարակ (միայն բույսերով սնվող) ճգնավորներին:Այդ իսկ պատճառով վանքը ստացել է իր անվանումը` Խոտակերաց… Կառուցվել է 10-14-րդ դարերի ընթացքում։ Իզոլացված վանքը տեղակայված է Խաչիկ գյուղի հյուսիս-արևմտյան մասում, սարահարթի վրա:

Այս վանքում է դարեր շարունակ պահվել Քրիստոսի Խաչափայտի մի մասունքը, որը հիմա գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ Ըստ Ստափանոս Օրբելյանի այն “ահարկու և աստվածահրաշ սուրբ նշան է, որ խոտակերաց խաչ է կոչվում”։

Պատկանում է խաչաձև գմբեթային կառույցների տիպին: Ցավոք, ներկայիս դրությամբ այն գտնվում է կիսաքանդված վիճակում, պահպանվել են միայն Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու պատերը, իսկ գմբեթը և մյուս օժանդակ մասերը փլված են:

Վանքի երկրորդ անունն է Քարակոփ, քանզի այն պատրաստված է կոփածո քարերից։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated