Նոյեմբեր ամսվա սկզբին էր, երբ ուղևորվեցինք դեպի Լոռու մարզ: Այս անգամ բարձրանալու էինք Լեջան լեռը , որը գտվում է Աքորի գյուղից 9 կմ հյուսիս–արևմուտք։ Բարձրությունը՝ 2527 մ.:
Հիանալի խումբ էր հավաքվել ՝ կենսախինդ , խենթ , արկածների կազմ ու պատրաստ: Արշավի բնույթը էքսպեդիցիոն էր, ինչն ավելի էր հետաքրքիր դարձնում այն:
Ճանապարհը մինչև Լոռու մարզ ուղեկցվեց հետաքրքիր և ուրախ պատմություններով, որ նույնիսկ չնկատեցինք ճանապարհի երկարությունը:
Եվ ահա, մենք արդեն տեղում ենք: Սկսեցինք քայլել դեպի նպատակակետը ՝ Լեջան լեռը: Վերելքի ընթացքում շարունկվում էին ուրախ զրույցները՝ բազմապիսի և բազմատեսակ պատմությունները : Որոշակի բարձրուքի հասնելուց հետո շրջվեցինք, և մեր առջև բացվեց մի հրաշք տեսարան ՝ երևում էր Վիրահայոց լեռնաշխթան իր ամբողջ գեղեցկությամբ:
Չորս կողմը վաղուց արդեն դեղնել էր, խոտերը՝ չորացել ,ոտքի տակ փշրվում էին ու խշխշում յուրահատուկ երանգ հաղորդելով վերելքին:
Գագաթին հասնելուն պես սառը քամի բարձրացավ, բայց արևը շարունակում էր մեզ ժպտալ վերևից:
Եվս մեկ գագաթ հաղթահարված է, ոմանց համար բազմաթիվ անգամներ, ոմանց էլ առաջին անգամ, բայց միևնույն է տպավորությունները բոլորիս մոտ անկրկնելի էին:
Վերադարձի ճանապարհը ամենահետաքրքիրն էր, պետք է նոր ուղի մշակվեր :
Ճանապարհը հստակ որոշելուց հետո, սկսեցինք իջնել: Լանջերը բավականին զառիթափ էին, իջնում էինք զիգզակաձև, ինչպես որ բարձրացել էինք: Ամենուր մեզ հանդիպում էին փշոտ մասրենիներ: Կային նաև փշատերև ծառների խմբեր:
Արևն արդեն զիջում էր իր դիրքն, աստիճանաբար եկող խավարին, երբ մենք արդեն ներքևում էինք և քայլում էինք դեպի VI դարի եկեղեցին՝ Դորբատավանք : Եվ ահա արևի վերջին շողերի մեջ ուրվագծվեց Դորբատավանքը: Արդեն մութ էր , երբ հասանք եկեղեցուն: Արշավականների լապտերների լույսերի ներքո եկեղեցին շատ ավելի խորհրդավոր տեսք էր ստացել:
Ինչպես ամեն արշավ , այնպես էլ այս մեկը բացառիկ էր ու յուրահատուկ, և բոլորովին էլ նշանակություն չունի թ՛ե, որ անգամ էիր այդ վայրում գտնվում ,միևնուն է ամեն անգամ մի նոր տպավորություններով ես վերադառնում տուն…
Հեղինակ՝ Սրբուհի Այվազյան