Լեռնային ակնոց

February 12, 2025

Ինչպես ընտրել ճիշտ լեռնային ակնոց

Արշավային անհրաժեշտ պարագաների ցանկում իր ուրույն տեղն ունի լեռնային ակնոցը: Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ լեռնային ակնոցները օգտագործում են միայն ամռանը, բայց արշավների ժամանակ դրանց օգտագործումը կարևոր է տարվա բոլոր եղանակներին:

Արշավի ժամանակ արևային ակնոց կրելու անհրաժեշտությունը կախված է այն եղանակային և այլ պայմաններից, որոնցում իրականացվում է արշավը: Միշտ չէ, որ անհրաժեշտ է ակնոց կրել, երբեմն դրանք պարզապես բարձրացնում են հարմարավետության մակարդակը: Սակայն, որոշ արշավների ժամանակ, առանց արևային ակնոցի քայլելը կարող է վտանգավոր լինել ձեր տեսողության համար:

Լեռնային արշավների դեպքում արևապաշպան ակնոց ընտրելիս կան բազմաթիվ նրբություններ, որոնց մասին կարևոր է իմանալ, որպեսզի Ձեր ընտրած մոդելը լինի հարմարավետ և ապահովի անհրաժեշտ պաշպանություն: Ներկայումս արշավային պարագաների խանութներում արևապաշպան ակնոցների տասնյակ մոդելներ կան և դրանից ամենաօպտիմալ տարբերակը ընտրելու համար որոշակի գիտելիքներ են հարկավոր:

Հատկապես տարվա տաք եղանակին արշավելիս՝ բոլորն իրենց արշավային պարագաների ցանկը համալրում են արևապաշտպան քսուկով: Սակայն, մաշկը այրվածքներից պաշտպանելուց բացի, պետք է հիշել նաև լեռնային արևի վնասակարության մասին՝ աչքերի համար, որոնք անպայման պետք է պատշաճ կերպով պաշտպանվեն։

Բաձրության հետ մեկտեղ՝ օզոնի պաշտպանիչ շերտն էլ ավելի է բարակում, և, հետևաբար ավելանում է ուշտրամանուշակագույն ճառագայթնամ հավանականությունը:

 

Ի՞նչ է ուլտրամանուշակագույն ճառագայթումը

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը 400-ից մինչև 10 նմ երկարություն ունեցող անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք զբաղեցնում են ռենտգենյան և տեսանելի ճառագայթների միջև ընկած սպեկտրային տիրույթը։

 

ՈՒՄ-ճառագայթները բաժանվում են երեք խմբերի՝ 

  1. ՈՒՄ — A ճառագայթներ (400-315 նմ)․ սրանք կարող են թափանցել աչքի մեջ, կլանվել ոսպնյակի և ցանցաթաղանթի կողմից՝ առաջացնելով անդառնալի փոփոխություններ :
  2. ՈՒՄ- B ճառագայթներ(315-280 նմ)․ հիմնականում վնասում են աչքի մակերեսային հյուսվածքները՝ կոպեր, ցանցաթաղանք, եղջերաթաղանթ:
  3. ՈՒՄ- С ճառագայթներ(280-100 նմ)․ համարվում է ամենավտանգավոր խումբը, սակայն վերջինիս մեծ մասը կլանվում է օզոնային շերտի կողմից և չի հասնում երկրագնդի մակերեսին:

 

Ինտենսիվ ՈՒՄ-ճառագայթումը կարող է առաջացնել․

⇒Աչքի մակերեսային հյուսվածքների այրվածք

⇒Մեծացնում է չարորակ նորագոյացությունների հավանականությունը

⇒Կատարախտ

⇒Ցանցաթաղանթի ախտահարում

 

Անհրաժեշտ է պարտադիր կրել լեռնային ակնոց, եթե…

⇒ Լեռնային վերելքների ժամանակ՝  բարձրության վրա։ Որքան բարձր եք գտնվում, այնքան ավելի ինտենսիվ է դառնում արևի ճառագայթումը:

⇒ Արշավն անցնում է այն տարածքով, որտեղ մակերեսը լավ անդրադարձնում է ուլտրամանուշակագույնը: Ամենից լավն ուլտրամանուշակագույնը անդրադառնում է ձյունից և սառույցից, ավելի քիչ ինտենսիվ՝  ավազից և ջրից: Հողը նույնպես կարող է անդրադարձնող լինել:

Կարևոր է հիշել, որ վնասակար ազդեցություն ունեն ոչ միայն արևի ուղիղ ՈւՄ-ճառագայթները, այլ նաև ՝ ցրված և արտացոլված ճառագայթները: Հողն արտացոլում է ճառագայթման մինչև 15%-ը, ջրի մակերեսը՝ 20%, ավազը՝ մինչև 35%, իսկ ձյունն ու սառույցը՝ լույսի մինչև 80%-ը։

Լեռնային ակնոցը նախ և առաջ պետք է բավարարի մեկ պահանջ՝ աչքի հուսալի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և պայծառ լույսից, իսկ թեթև քաշը, օրիգինալ դիզայնն արդեն երկրորդկան առավելություններ են:

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated