ԼԻՃՔԻ ՋՐՎԵԺՆԵՐ

February 12, 2025

Արշավ դեպի Լիճքի ջրվեժներ

Սյունիքի մարզը լի է բնության գողտրիկ հուշարձաններով, որոնք պատրաստ են զարմացնելու յուրաքանչյուրին։ Դրանցից մեկը գտնվում Լիճք գյուղում։  Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անվանել են «Լիճք»։ Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։

Լիճքի գանձերից են համանուն ջրվեժները։ Ջրվեժները սկիզբ են առնում Զվարագետից։ Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, գետը ստորին հոսանքում առաջացնում է ջրվեժների կասկադ։ Բարձրադիր ժայռերով շրջապատված ջրվեժները կարծես նյարդերի սպեղանի լինեն։ Հայացք նետելով դեպի ձեռակերտ թվացող ժայռերը, հասկանում ես որ բնությունն է արվեստի արարիչը։ Ջրվեժների կասկադը յուրօրինակ է նաև նրանով, որ յուրաքանչյուր ջրվեժի տակ կան բնական լողավազաններ, որտեղ կարող եք լողանալ։ Բարձրադիր դիրքի շնորհիվ ջուրն աննկարագրելի մաքուր է։

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated