ՇԵԿԱՂԲՅՈՒՐ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Շեկաղբյուր, Հացուտմատ, Ճաքած Քար լեռներ

Երթուղին իր մեջ ներառում է վերելք Լոռվա երեք հպարտ գագաթներ՝ Շեկաղբուր (2061 մ)Հացուտմատ (2026 մ) և Ճաքած Քար (1888 մ)։ Արշավը սկսում ենք Արդվի գյուղից, որը գտնվում է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում:

Գյուղը հարուստ է պատմամշակույթային հուշարձաններով, որոնցից մեկն է Սուրբ Հովհաննեսի վանքը (8-17 դարեր), որտեղից էլ սովորաբար սկսում են քայլարշավը։ Այնտեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս, մեծ աստվածաբան, մտածող Հովհաննես Օձնեցին: Վերջինիս հետ է կապված նաև հարևանությամբ գտնվող բնական հուշարձանի` Օձի պորտի ավանդազրույցը… Այն բնական հուշարձան է, որտեղից բխում է երկու սառնորակ աղբյուր, որոնք ունեն բուժիչ հատկություններ։

Քայլելով ոսկեզօծ լանջերի վրայով, թվում է, թե մի ալքիմիկոս (բնությունը) վերածել է հողն ու քարերը ոսկու:
Շեկաղբյուրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Լալվարի, Գուգարաց, Իջևանի, Փամբակի, Բազումի, Ջավախքի լեռները… Հիասքանչ տեսարանները անպակաս չեն նաև Հացուտմատից և Ճաքած Քարից, որտեղից Լոռին փռում է իր բազմերանգ գորգերը արշավականների առջև, թույլ տալով նրանց ընկղմվել Թումանյանի աշխարհի մեջ։

Դեպի լեռ բարձրացող արահետի ձախ կողմում պահպանվել են միջնադարյան խաչքարեր։

Արշավի վերջնակետը Կողես գյուղն է: Այն կոլորիտային մի գյուղ է, որտեղ ներդաշնակ բնակվում են միասին հայ և հույն ընտանիքներ։ Գյուղը հունաբնակ է։

 

ՇԵԿԱՂԲՅՈՒՐ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated