ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ

February 12, 2025

Հետաքրքիր երթուղի. Պայտասարի լեռներ. Մանթաշաբերդ

Տավուշն իր բնությամբ ու պատմամշակութային վայրերով անտարբեր չի թողնում ոչ-ոքի։ Ուր էլ գնաս, ամենուր սաղարթախիտ անտառներ են ու բնության հետ միաձուլված պատմական վայրեր, որոնք դարերի պատմություն ունեն։ Այստեղ կան 90-ից ավելի բերդեր, յուրաքանչյուրն էլ տարբերվող ու տպավորիչ։ Այս անգամ Ձեզ կներկայացնենք Մանթաշաբերդի պատմությունն ու կպատմենք դեպի Մանթաշաբերդ երթուղու մասին։

 

Մանթաշաբերդ

Մանթաշաբերդը համարում են 10-րդ դարի կառույց։ Նման ենթադրության պատճառ է դարձել այն փաստը, որ Մանթաշաբերդը հաճախ հիշատակել են Աղջկա բերդի հետ։

Բերդը գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա, Պայտապարի լեռներում։

Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից։ Մանթաշաբերդն ունի բավականին հետաքրքիր կառուցվածք. այն երկհարկանի է, աստիճանի տեսքով: Ընդարձակ առաջին հարկի վրա կառուցված միջնաբերդն այդքան էլ մեծ տարածք չի զբաղեցնում: Ամրոցի պարիսպներն ունեն բրգաձև աշտարակներ, որոնք օգտագործվում էին որպես դիտակետեր:

 

Ինչու՞ Մանթաշաբերդ

Մի ավանդություն կա կապված Աղջկա բերդի և Մանթաշաբերդի հետ։ Ասում են, որ ժամանակին մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել։ Իշխանները, հմայված նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, սակայն բոլորն էլ մերժման են արժանացել և փորձել ուժով տիրել։ Այդժամ աղջիկը, հավաքելով իր զորքը, մի ամրոց է կառուցել և պատսպարվել այնտեղ։ Մանթաշ անունով մի իշխան, բոցավառվելով աղջկա համառությամբ, աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը։ Անհաջողությամբ ավարտված մի քանի հարձակումից հետո, նա հաշտություն է խնդրում։ Վերջիվերջո, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են մի բաղնիք, որն էլ լինում է նրանց ժամադրությունների վայրը։

Ամրոցի պատերը սև քարից են, և հենց այդ պատճառով օտար նվաճողներն ամրոցն անվանել են Ղարա Ղարա, որը թարգմանաբար նշանակում է Սև բերդ։ Հետագայում կիրառության մեջ է մտել նաև Կարա Կարա անվանումը։

Ամրոցը պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ։

 

Պայտապարի լեռներ

Միափորի լեռների ճյուղավորությունը հանդիսացող Պայտապարի լեռները գտնվում են Աղստևի և նրա աջ վտակ Ուրթիջուր գետի ջրբաժանում։ Ամենաբարձր գագաթը հանդիսանում է Շունքար լեռը, որի բարձրությունը կազմում է 2079 մ։

 

Դեպի Մանթաշաբերդ

Դեպի Մանթաշաբերդ գնացող երթուղին սկսվում է Գանձաքար գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կմ։ Այն համարվում է միջին բարդության երթուղի։ P

 

ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated