ՄԱՔԵՆԻՍԻ ՎԱՆՔ

February 11, 2025

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին է գտնվում միջնադարյան հայկական հրաշակերտ վանական համալիրներից՝ Մաքենիսի վանքը: Հիշատակվում է վաղ միջնադարից: Վանքը եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը:

 

ՎԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Մատենագրական աղբյունրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով: Վանքի Մաքենիս անվան ծագումը ավանդաբար կապում են մաքի անվան հետ: Մաքի նշանակում է էգ ոչխար: Վանքն ունեցել է մեծ քանակությամբ մաքիներ: Ըստ այլոց` տեղի վանականները միշտ հագել են մաքու բրդից գործված զգեստներ և իբր դրա հետ է կապված Մաքենիս անվան ծագումը: Մյուս վարկածը կապված է Գրիգոր Սյուփայի դուստր՝ Մաքեի անվան հետ ։ Ըստ զրույցների իշխանը կառուցել է եկեղեցին և անվանակոչել է իր դստեր անունով:

Պետականության կործանման հետևանքով սկսված թաթար-մոնղոլական արշավանքներից և անմասն չի մնացել նաև Մաքենյաց համայնքն ու վանական համալիրը։ Ավերվել և թալանվել է եկեղեցական կալվածքներով հարուստ վանքն ու երբ գյուղում մեծացել է թուրքական տարրը , գյուղը ինչպես նաև եկեղեցին անվանակոչվել են ՝ Կզլվանք , որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Ոսկե վանք ։ Այնուհետև սովետական միության տարիներին գյուղն անվանակոչվել է Չիչակլու , որը թարգմանաբար նշանակում է Ծաղկեստան։ 1977 թ-ին գյուղը կրկին վերանվանվել է Մաքենիս։

 

ՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Համալիրը բաղկացած է 37 միավոր ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, գերեզմանոցը և պարիսպը:

Ս. Աստվածածնի գլխավոր տաճարը գտնվում է բակի ներսում: Այն իրենից ներկայացնում է ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց:  Անկյուններում ունի խորաններ: Այստեղ երևում են նաև բազմաթիվ խուցերի և այլ կառույցների ավերակներ: Պատերին ունեցել է քանդակներ ու որմնանկարներ: Եկեղեցու շրջակայքում պահպանվել են խաչքարեր, որոնք ժամանակագրական առումով համապատասխանում են IX-X դարերին:

Ս. Աստվածածնի արևմտյան կողմում է գտնվում  10-րդ դարում ավելացրած հասարակ գավիթը: Ս. Աստվածածնի արևմտյան կողմում էր գտնվում 7-րդ դարում կառուցված միանավ եկեղեցին, որն ամբողջովին ավերված է:

Պարսպից դուրս կանգուն են մնում երկու թաղածածկ եկեղեցիները:

 

ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոն Մաքենացու առաջնորդության տարիներին Մաքենյաց վանքի դարձել է Գեղարքունիք գավառի ամենանշանավոր կրոնամշակութային կենտրոնը: Սողոմոն Մաքենացու հիմնադրած  դպրոցը գոյատևել է գրեթե մեկ դար: Այստեղ է ուսանել պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Այստեղ ուսուցանելու են եկել և Սյունյաց աշխարհից, և Հայաստանի տարբեր վայրերից: Դպրոցում դասավանդվել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն, երաժշտություն: Հենց Մաքենիսում ստեղծել է <Տոնական ժողովածուն>, որը քրիստոնեական տոների , վարքերի, վկայաբանությունների , ճառերի ամբողջական ժողովածու է , որը ճառերի պարունակության հետևանքով կոչվել է նաև ճառընտիր։ Ճառընտիրը ստեղծվել է Մաքենյաց վանքում 747թ -ին և այդ մասին տեղեկություն պահպանվել է հայոց ամենամեծ ձեռագրում ՝ Մշո ճառընտիրում ։ Աղբյուրներում Սողոմոն Մաքենացին հիշատակվում է «Հրաշալի այր», «Հայրենյաց պարծանք» անուններով:

 

ՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սբ. Նշան խաչը:

728-ին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյանց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչև այդ, խույս տալով վտանգից, Մաքենյանց վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝  Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788-ին վերականգնել է Սողոմոն Գառնեցին:

 

ՎԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ

Արաբական արշավանքների ժամանակ եկեղեցու վանահայրերը ցրվում են այլ վանքեր և Մաքենյաց վանքը կորցնում է իր նախկին փառքը: Ավերումներից հետո` 788 թ վանքը վերանորոգվել է, սակայն հիմնականում վերածնունդ է ապրել 9-րդ դ. երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշխան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: 9-րդ դարի վերջում նա հիմնովին վերակառուցում է վանքի գլխավոր` սբ. Աստվածածին եկեղեցին և այստեղ կատարում ընդարձակ կառուցումներ: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն: Իր այս կատարած գործերի մասին եկեղեցու արևելյան պատի վրա նա գրել է տվել մի մեծ արձանագրություն, որի բեկորներն են միայն պահպանվել: Պատմագիր Ստ. Օրբելյանը ժամանակին այն արտագրել է և տեղադրել իր աշխատության մեջ: Տաճարի պատերին պահպանվել են այլ վերանորոգումների, այդ թվում նաև 17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated