Երեք գագաթ Մարգավետի լեռներում
Մարգավետի լեռները գտնվում են Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին։ Հանդիսանում է Աղստև և Բլդան գետերի ջրբաժանը։ Մարգավետի լեռները ձգվում են յոթ կիլոմետր երկարությամբ։ Ամենաբարձր գագաթը հանդիսանում է Ծակքար լեռը։ Լեռան բարձրությունը կազմում է 2549մ։
Մարգավետի լեռներ գնալու համար ամենալավ ժամանակը թերևս ձմռանն է, երբ շուրջ բոլորդ սպիտակ հեքիաթ է՝ ձյունապատ լեռներ, անտառներ,մոտակա գյուղի տների երդիկներից դուրս եկող ծուխ։
Մարգավետի լեռների բազմաթիվ գագաթներից այս անգամ որոշեցինք բացահայտել երեքը։Արշավի մեկնարկը տվեցինք Մարգահովիտ գյուղից, որի մասին քիչ հետո կպատմենք։ Հիմա արշավի ընթացքի մասին։ Արշավի մեկնարկային մասում ճանապարհն անտառային էր։ Իսկ հետո միայն լեռների ձյունածածկ լանջերն էին ու մեզ սպասող խենթացնող տեսարանները։
Ուրիշսար, Իշոց, Ծակուտ
Առաջին գագաթը, որին հասանք, Ուրիշ լեռն էր՝ 2370 մ բարձրությամբ։ Անանուն լեռանը մենք այդպես կոչեցինք։ Ընդհանրապես լեռներում ամեն ինչն է ուրիշ, դու ես դառնում ուրիշ, մտքերդ են դառնում ուրիշ։ Երկրորդ գագաթը Իշոցն էր՝ 2315 մ բարձրությամբ, դե իսկ երրորդը՝ Ծակուտ լեռն էր, իր 2284 մ բարձրությամբ։
Գագաթից բացվող տեսարաններն աննկարագրելի էին։ Դիմացը Հայաստանի ամենաերկար լեռնաշղթան էր՝ Փամբակը, որն ուղեկցում էր մեզ արշավի ամբողջ ընթացքում։ Շուրջ բոլորը բարձրադիր լեռնաշղթաներ էին, որոնք կարծես անվերջ ձգվելով ստեղծում էին հորիզոնի մի քանի շերտ։ Մի կողմում ճերմակ հագած Մայմեխն էր, մյուսում Շուրջ բոլորը բարձրադիր լեռնաշղթաներ էին, որոնք կարծես անվերջ ձգվելով ստեղծում էին հորիզոնի մի քանի շերտ։ Ընդհանուր անցանք տաս կիլոմետր ճանապարհ, վայելելով մի ողջ հավերժություն։
Մարգահովիտ գյուղը
Գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 17 կմ հարավ- արևելք։ Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Այս նշանավոր հայրենասեր գործիչն ունեցել է կրկնակի անուն՝ Գրիգոր և Համզե։ Այդ պատճառով գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ։
Մարգահովիտում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, վերակառուցված 1872 թ.։ Մարգահովիտի տարածքում գտնվում են Գզրավեր, Ձիթհանքեր, Այբասան գյուղատեղիները։ Աղստևի ակունքի մոտ գտնվող Սարիսոփ կոչվող բլրի վրայից գտնված հնություններից երևում է, որ սա շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ.) բնակատեղի է։ Հնուց շահագործվել են Մարգահովիտի մոտի ոսկու հանքերը։
ՄԱՐԳԱՎԵՏԻ ԼԵՌՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆ