Լեռներում մարդու օրգանիզմը մշտապես գտնվում է սթրեսային վիճակում: Յուրաքանչյուր վարկյան կարող են լինել անկանխատեսելի շրջադարձներ: Արշավախմբի ուղեկցորդները մշտապես պատրաստ են նման իրավիճակներին, սակայն զգոն պետք է լինի խմբի յուրաքանչյուր մասնակից: Հնարավոր են իրավիճակներ, երբ Ձեր արշավական ընկերոջ կյանքը կարող է կախված լինել Ձեր շուտափույթ որոշումներից և ճիշտ ցուցաբերված օգնությունից: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է, որպեսզի արշավախմբի մասնակիցներից բոլորն ունենան իրենց անձնական դեղատուփը: Դեղատուփի մեջ պետք է լինեն այն մինիմալ միջոցները, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում անգնահատելի օգնություն ցուցաբերել
ՎԻՐԱԿԱՊՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
- Բինտ ստերիլ 7 մ x 14 սմ՝ 2 հատ
- Բինտ ստերիլ 5 մ x 10 սմ՝ 2 հատ
- Առաձգական բինտ՝ 1 հատ
- Բամբակյա բարձիկներ՝ 50 գր
- Ականջի ձողիկներ՝ 15 հատ
- Սպեղանի՝ 1 տուփ
- Ստերիլ անձեռոցիկներ
- Ֆիքսող պլաստիրներ
ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Հակաբակտերիալները օգտագործվում են վարակված վերքերի բուժման համար, մաշկի և լորձաթաղանթի միկրոօրգանիզմների ախտահարման ժամանակ և այլն:
- Սպիրտ՝ 50 մլ
- Յոդ՝ 1 ֆլ
- Ջրածնի պերօքսիդ՝ 100 մլ
- Պանտենոլ՝ 1 հատ
ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ, ՍՊԱԶՄԸ ԹՈՒԼԱՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
- Պարացետամոլը ոչ նարկոտիկ անալգետիկ է։ Այն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և աննշան հակաբորբոքային ազդեցություն: Օգտագործվում է օրական 1-2 դեղահաբով:
- Տեմպալգինն ունի արտահայտված և երկարատև ցավազրկող, ջերմիջեցնող ազդեցություն: Օգտագործվում է 1-2 դեզահաբով, ուտելուց հետո:
- Իբուպրոֆենն ունի հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն: Օգտագործվում է 4-6 ժամը մեկ, 1-2 դեղահաբով ուտելուց հետո: Խորհուրդ չի տրվում աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:
- Նո-շպան մարդու օրգանիզմում առաջացած սպազմը թուլացնելու լավ միջոց է:
- Բարալգինը լավ միջոց է միջին և թույն ինտենսիվություն ունեցող ցավերի պարագայում:
- Վալիդոլն օգտագործվում է սրտի հատվածում ցավերի դեպքում: Օգտագործվում է օրական 2-3 անգամ մեկական դեղահաբով:
- Վալերիանան ունի թեթև հանգստացնող և սպազմը թուլացնող ազդեցություն:
- Ասպիրինն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն:
Լեռնային հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում, որպես օգնող դեղամիջոց է հանդիսանում դիակարբը:
ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Ֆերվեքսը կիրառվում է սուր շնչառական հիվանդությունների, սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում:
- Նազոլն ազատում է հարբուխից և թույլ չի տալիս քթի լորձաթաղանթին չորանալ: Ազդեցությունը` 12 ժամ:
- Սանորինը հարբուխը բուժելու ամենաարագ միջոցն է՝ հակաալերգիկ բաղադրիչներով:
ՍՏԱՄՈՔՍ-ԱՂԻՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
- Լոպերամիդը նախատեսված է փորլուծության հաճախականությունը նվազեցնելու համար:
- Ցեռուկալը կարգավորում է աղեստամոքսային տրակտի մոտորիկան, ունի արտահայտված հակամանրէային ազդեցություն: Ունի հակափսխումային ազդեցություն:
- Էսպումիզանը թույլ է տալիս նվազեցնել որովայնի շրջանում առկա լարվածությունը
- Օմեպռազոլը նվազեցնում է ստամոքսում արտադրված թթվի քանակը։
Օմեպրազոլը օգտագործվում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտանիշները բուժելու համար, և այլ դեպքերում, որոնք առաջացել են ստամոքսաթթվի ավելցուկից։
- Սենադենն օգտագործում են փորկապության դեպքում
ՏԱՐԲԵՐ ՔՍՈՒԿՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
- Բոռո պլյուսը հակասեպտիկ կրեմ է, որն ունի օգտագործման լայն շրջանակ: Ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն: Նպաստում է քերծվածքների, կտրվածքների, մակերեսային այրվածքների արագ բուժմանը: Միջատների խայթոցների ժամանակ վերացնում է քորը:
- Լևոմիկոլն ունի հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն, նպաստում է վերքերի արագ լավանալուն:
- Ացիկլովիռը կանխում է հերպեսի առաջացումը
ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Ջերմաչափ
- Բժշկական ռետինե ձեռնոցներ
- Պինցետ
- Ներարկիչներ
- Արյունահոսությունը կանխող լարան
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։