Մեծամորը Հայաստանի (ոչ հայտնի) այցեքարտն է, հայերի հպարտությունը։ Դեռ հին ժամանակներից հայտնի է,որ հայկական լեռնաշխարհը հարուստ է եղել բնական հանածոներով՝ երկաթի, ոսկու, արծաթի, պղնձի, սնդիկի, անագի։ Անագը ստանում էին Կարինի և Սասունի գավառներից։
Հայաստանը եղել է առաջին երկաթամշակման երկիրը։ Օտարները փորձել են գողանալ երկաթամշակման գաղտնիքը, բայց մենք շուրջ 800 տարի այն գաղտնի ենք պահել։
Հայկական լեռնաշխարհից դեպի Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան և Միջագետք մեծ քանակությամբ երկաթ էր արտահանվում։
Որն էլ նպաստել է Մեծամորում մետաղագործական համալիրի հիմնմանը։
Մեծամորը եղել է մետաղագործական, մետաղաձուլական և մետաղամշակման հնագույն կենտրոն։ Մեծամորում հայտնաբերվել է ագաթից պատրաստված բաբելոնյան թագավորի Ուլամ Վուարիշի գորտ-արձանիկ(կամ կշռաքար) (մ.թ.ա. 15-րդ դար)։ Գորտի վրայի արձանագրությունը վկայում է, որ այն հավանաբար օգտագործվել է որպես կշռաքար։ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով, և միմյանց կապել Ասիան և Հյուսիսային Կովկասը։ Իսկ ամեն նշանավոր և ֆանտաստիկ բացահայտումը այն է, որ դեռ երրորդ հազարամյակում այստեղ արտադրել են ֆոսֆոր, իսկ Եվրոպայում այն ստացել են միայն 17-րդ դարում։
Հեղինակ՝ Արտյոմ Մարտիրոսյան