Վերելք Դեմավենդ Լեռ 5671մ
Վերելք Իրանի ամենաբարձր գագաթ և Ասիայի ամենաբարձր հրաբուխ Դեմավենդ լեռ՝ Armland-ի հետ։
Ամսաթիվ՝ 17.12-24.12.2023
Տևողություն՝ 8օր / 7 գիշեր
Վայր՝ Իրան
Օր 1․ Հայ-իրանական սահման – Իրան – Փոլուր
Առաջին օրը մեզ սպասվում է երկար ճամփորդություն դեպի Իրան։ Բարձրակարգ ավտոբուսներով կմեկնենք Երևանից Թեհրան։
Թեհրանում կլինենք արդեն հաջորդ օրը, այդ իսկ պատճառով առաջին օրվա գիշերակացը կլինի հարմարավետ ավտոբուսներում, որի հարմարեցված նստատեղերին կարող եք լիարժեք հանգստանալ։
Ճաշ Թեհրանում
Ճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Փոլուր (2200մ)
Օր 2․Փոլուր 2200մ – Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի կացարան
Փոլուրը փոքրիկ գյուղ է՝ Դամավենդ լեռան 2200մ բարձրության վրա, որտեղ գտնվում է իրանական ալպինիզմի ֆեդերացիայի կացարանը։
Այստեղ կլինի մեր առաջին գիշերակացը՝ Դամավենդի լանջին։
Օր 3․Դեմավենդի 2-րդ և 3-րդ Ճամբարներ
Ամենագնացներով կբարձրանանք մինչև 3100մ-ի վրա գտնվող 3-րդ ճամբար, որտեղից էլ կսկսվի բուն վերելքը։ Ոտքով կբարձրանանք մինչև 3-րդ ճամաբար (4200մ)
Գիշերակացը 3-րդ ճամբարում։
Օր 4․ Կլիմայավարժեցում․ Վերելք մինչև 4600մ
Ճիշտ կլիմայավարժեցումը գագաթ հասնելու գրավականն է։
Մասնակիցները կբարձրանան մինչև լեռան 4600մ և նորից կվերադառնան 3-րդ ճամաբար։
Այստեղ փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը, քանի որ հենց այդ գիշեր կսկսվի վերելքը դեպի գագաթ։
Գիշերակացը 3-րդ ճամբարում (4200մ)։
Օր 5․ Վերելք դեպի Դեմավենդի գագաթ (5671մ)
Վերելքի կսկսվի կեսգիշերից հետո՝ 2։00-ին։ Վերելքի մեկնարկից առաջ մեր լեռնային ուղեկցորդները կստուգեն ևս մեկ անգամ Ձեր հանդերձանքը և ինքնազգացողությունը։
Դեմավենդի գագաթնահատվածը հայտնի է ծծմբի արտանետումներով, այդ իսկ պատճառով լեռան գագաթին նստվածք դարձած սպիտակավուն երանգի ծծումբը՝ հեռվից նայելիս շատերին ձյուն է թվում։
Գագաթին հասնելուց և նշելուց հետո մասնակիցները կսկսեն իջնել դեպի 3-րդ ճամբար (4200մ) և կհանգստանան։ Կարճ հանգստից հետո կշարունակեն իջնել դեպի 2-րդ ճամբար և ամենագնացներով՝ մինչև Փոլուր (առաջին ճամբար)։
Գիշերակացը Փոլուրի ալպինիզմի ֆեդերացիայի կացարանում։
Օր 6․ Փոլուր – Թեհրան
Առավոտյան մասնակիցները կտեղափոխվեն Թեհրանի հյուրանոց և կհանգստանան։
Կայցելենք Գոլեսթանի պալատ և Թեհրանի ազատության աշտարակ, կզբոսնենք երեկոյան Թեհրանով։
Երեկոյան կնշենք Դեմավենդ լեռան բարեհաջող վերելքը։
Գիշերակացը Թեհրանի հյուրանոցում։
Օր 7․ Վերադարձ Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։
Օր 8․ Ժամանում Երևանում
Օր 9․ Պեհեստային օր՝ վատ եղանակի դեպքում
Հանդերձանք
Անհրաժեշտ իրերի ցանկը
-
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
-
թերմո հագուստ
-
2 ուսապարկ՝ 60-70լ և 20-35լ
-
քնապարկ (մինչև -5 C)
-
զանգապաններ
-
ձմեռային և ամառային գլխարկ
-
լեռնային արևային ակնոց
-
գլխի լապտեր
-
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
-
տաք փոխնորդ հագուստ
-
անձրևապաշտպան բաճկոն
-
քայլարշավային ձեռնափայտեր
-
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պահող)
-
դեղատուփ
-
արևապաշտպան քսուք
-
թերմոս
-
կատվիկներ
Արժեք
630$-ին համարժեք ՀՀ դրամ
Արժեքը ներառում է․
-
տրանսպորտի ծառայությունը
-
գիշերակացը՝ կացարաններում
-
գիշերակացը՝ հյուրանոցում
-
նախաճաշը՝ հյուրանոցում
-
տոնական ընթրիքը վերելքից հետո
-
ուղեկցորդների ծառայությունը
-
անր ուսապարկերի տեղափոխումը՝ ձիերով
-
Գոլեստանի պալատի մուտքի տոմսի վճարը
Արժեքը ՉԻ ներառում․
-
Սնունդը՝ Սննդի ընտրման հարցում կուղղորդենք և կտրամադրենք անհրաժեշտ խորհրդատվություն։
Կարևոր՝
- Խումբը կուղեկցի՝ Արտյոմ Մարտիրոսյանը և տեղացի ուղեկցորդները
- ArmLand ակումբը Ձեզ կուղղորդի ճիշտ գույք և հանդերձանք ձեռք բերելու հարցում, իսկ ակումբի հետ համագործակցող խանութում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար։
- Վերելքից հետո բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ՝ Armland ակումբի և Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա կողմից՝ Դեմավենդ լեռը բարձրանալու կապակցությամբ։
Մանրամասն տեղեկություների համար խնդրում ենք զանգահարել` 📞 (+374) 44 88 00 58
հեռախոսահամարով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
Ինչու՞ ARMLAND
Ոլորտում 10 տարվա փորձ
Ակումբը ինը տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
5000մ+ լեռնային վերելքներ
Մեր ակումբը 2017-ից կատարում է 5000մ+ լեռնային վերելքեներ, ինչպիսիք են՝ Էլբրուսը, Արարատը, Կազբեկը, Դամավանդը, Կիլիմանջարոն
Անվտանգություն
Մեր ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը
200-ից ավել դրական արձագանքներ
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով
Փորձառու անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ
Բոլոր մասնակիցներին վերելքից հետո տրվում են սերտիֆիկատներ` Արմլենդ արշավական ակումբի և Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից