ԿԱՊԱՆԱԿ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Կապանակ Լեռ 2312 մ

Կապանակ լեռը գտնվում է Շիրակի մարզում։ Կազմում է Հայաստանի ամենաերկար լեռնաշղթայի՝ Փամբակի մի մասը։ Բարձրությունը կազմում է 2312 մ։ Արշավի մեկնարկը տրվում է Կառնուտ գյուղից, որը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Արշավը ավարտում ենք Հովիտ գյուղում։  Արշավի երկարությունը կազմում է 11 կմ։ Ճանապարհին կարող եք տեսնել Արագածը, որը կարծես սավառնում է երկնքում, փռելով իր ճերմակ սավանները։ Գագաթից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Կառնուտի ջրամբարը, Շիրակի լեռներն ու դաշտերը։ Դեպի Հովիտ գյուղ ճանապարհին Ձեզ կուղղորդի շղարշով ծածկված հրաշագեղ Հարսնաքարը։ Կապանակը հատկապես հիանալի տարբերակ է ձմեռային արշավների համար։

 

Կառնուտ գյուղ

Կառնուտ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է Փամբակի լեռների ստորոտին։ Գտնվում է ծովի մակարդակի 1570մ բարձրության վրա։ Բնակչության մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջան գավառից և Կարսի մարզից։ Կառնուտի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով։ Այստեղ է գտնվում նաև Կառնուտի ջրամբարը։

Կառնուտ գյուղը հիշատակվում է դեռևս 4-5-րդ դարերում։ Այն համարվում է Հայաստանի հանագույն բնակավայրերից մեկը։ Կառնուտ գյուղի հյուսիսային բարձունքի վրա պահպանվել են հնագույն ամրոցի բերդապարիսպների մնացորդներ, որոնք շարված են անմշակ խոշոր քարերով` առանց շաղախի:

Գյուղի հյուսիս-արևելյան մասում` բլրալանջին, պահպանվել են հին եկեղեցու մնացորդներ, որոնք հնագիտական մեծ արժեք են ներկայացնում: Այն իրենից ներկայացնում է միանավ բազիլիկա։ Ըստ ճարտաարապետ Թորոս Թորամանյանի այն սկզբնապես եղել է հեթանոսական մեհյան, իսկ արդեն հետագայում վերափոխվել է քրիստոնեական եկեղեցու։

 

ԿԱՊԱՆԱԿ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated