Լոք լեռ և Լոքի բերդ
Վրաստանի սահմանգխին է գտնվում Վիրահայոց լեռների գագաթներից մեկը՝ Լոք լեռը։ Վիրահայոց լեռները տարածվում են Հայաստանի և Վրաստանի սահմանի երկայնքով, մոտ 73 կմ երկարությամբ։
Թե ինչու «Լոք» դժվար է ասել։ Միայն կարելի է ենթադրել՝ մի լոնք ու դու սահմանի մյուս կողմում ես։ Լեռան բարձրությունը կազմում է 2140 մ։ Հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 400 մ։ Լոք լեռ բարձրանալու համար նախ պետք է հասնել Սարչապետ գյուղ, որը մարզկենտրոն Վանաձորից գտնում է 68կմ, իսկ Երևանից՝ 167 կմ հեռավորության վրա։ Վերելքը սկսվում է Սարչապետ գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10-11 կմ։ Լեռը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային արշավների սիրահարների համար, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ։ Լոքի գագաթին գտնվում է Լոքի բերդը։ Հինավուրց բերդը թվագրվում է 12-րդ դարին։ Կա նաև փոքրիկ մի մատուռ, ոը վերջերս է վերանորոգվել։ Լավ եղանակի դեպքում գագաթից կարելի է տեսնել նույնիսկ Թբիլիսին։
Սարչապետ գյուղ
Սարչապետ գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Կալինինոյի) տարածաշրջանում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1700մ։ Գյուղը տարածված է հենց Լոք լեռան լանջերին։ Սարչապետ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին։ Բնակչության մեծ մասը կազմում են Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածները։ Պատճառը ռուս-թուրքական պատերազմն էր։
Մի պատմություն կա կապված գաղթականների հետ։ Ասում են, որ տեղահանված ընտանիքները մտադրված են եղել անցնել Լոք լեռան մյուս կողմ, դեպի անտառներ (Վրաստան), բայց ճանապարհին սայլի անիվը ջարդվում է և չկարողանալով հաղթահարել Լոք լեռան բարձունքը, նրանք հաստատվում են լեռան ստորոտին։ Ներկայումս գյուղի բնակչության թիվը կազմում է մոտ 2100 բնակիչ։ Բնակչությունը աղքատ է, հիմանական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն են։
Թե ինչու Սարչապետ, հստակ տեղեկություններ չկան։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ պարսկերենից թարգմանաբար Սարչապետ նշանակում է թռչնի բույն։ Եվ իրոք, սարերով շրջապատված գյուղը կարելի է նմանեցնել թռչնաբնի։ Գյուղի կենտրոնում կա 1913 թ-ին կառուցված քաղքեդոնական եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում է և չի գործում։
Շատ գեղեցիկ է ներկայացնում Լոք լեռան և հարակից գյուղի՝ Սարչապետի պատմությունը Նադար Բարոյանը իր «Լոք» պոեմում։ Աշխատանքը տարբերվում է իր ժողովրդական բանահյուսությանը բնորոշ արտահայտչականությամբ, կերպարների բնականությամբ և բարբառային տողերի գեղեցիկ և նպատակային օգտագործմամբ։
Լեռան գլխին նրանց առջև
Բացվեց դրախտ տեսարան,
Անծայրածիր անտառ տեսան,-
Ա՜յ քեզ հրաշք, իմ վաթան։
-Վառելիքի պաշարն այնքքան,
Որ ուզես էլ, չի հատնի,
Մկա մնաց, որ լեռանը
Անուն կնքնենք ուր հարգի։
․․․
Լոք անունը հնչեց թե չէ,
ներկաները ապշեցին,
Թողած իրենց դարդն ու ցավը
Անվան պահով խնդացին։
-Իմ կարծիքով մութ անցյալ կա
Իդա լեռան մեջ հորունգ,
Անմեկնելի պատմություն կա
Քարափներում թաքնվուգ։
ԼՈՔ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ