Մոզրովի քարանձավ՝ երրորդ ամենամեծ քարանձավը
Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին է գնվում Մոզրովի քարանձավը։ Կարստային այս քարանձավը Հայաստանի բնական հարստություններից է համարվում։ Մագելի քարանձավի նման այստեղ նույնպես շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։
Մոզրովի քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ: Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը:
Քարանձավը համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ մեծ քարանձավը։ Ունի մոտ մոտ 260 մ խորություն։ Ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ներսից քարանձավը բնական աշխարհագրական կազմավորումների մեծ բազմազանություն է։ Դժվար է պատկերացնել և հավատալ, որ դա բնության կերտվածք է։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի