ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Նեմրութ լեռ

Հայկական լեռնաշխարհում կան շուրջ 1000 հրաբուխներ, որորցից գործում են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները։ Նեմրութ հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան հատվածում։ Կալդերան էլիպսաձև է, տրամագիծը հասնում է մոտ 8 կմ-ի։  Հրաբուխի ամենաբարձր կետը 2935 մ է։ Նեմրութ լեռան խառնարանային լիճը, որը գոյացել է հրաբխի ժայթքումների արդյունքում, համարվում է աշխարհում 2-րդ ամենամեծ խառնարանային լիճը։ Լճից մինչ օրս դուրս են գալիս են գազեր, գոլորշիներ, սակայն չկան լավային արտավիժումներ։ Վերջին հզոր ժայթքումը տեղի է ունեցել 1692 թ-ին։ Լավային հոսքը տարածված է ամբողջ լանջերով։

Վերելքը սկսում ենք արևելյան լանջից, բարձրանաում ենք կալդերայի շրջագծով։ Երթուղու երկարությունը կազմում է 10 կմ, վերելքն ու վայրէջքը տևում է 3 ժամ։ Գագաթին մի կողմից երևում է կապուտակ Վանա ծովը, մյուս կողմից Սիփան լեռը, իսկ առջևում՝ Նեմրութի հրաբխային լիճը։ Նեմրութի լանջերը հարուստ են օբսիդիանի կամ վանակատի կուտակումներով։ Հենց այստեղից՝ Վանա լճի շրջակայքից մ․թ․ա․ II-I հազարամյակներում այս հրաբխային ապարը՝ վանակատը տարվում էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։ Որտեղից էլ և առաջացել է վանակատի անվանումը։

 

ՆԵՄՐՈՒԹ ՀՐԱԲՈՒԽԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated