ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼՊԻՆԻԶՄԸ 2022-ԻՆ

February 12, 2025

Համաշխարհային Ալպինիզմի Ձեռքբերումները 2022-ին

2022-ը բեղումնավոր էր ալպինիզմի ոլորտում։ Հարյուրավոր նոր մարդիկ փորձեցին ալպինիզմը, մինչդեռ, հին գիտակները ևս հայտնվեցին՝ տարիներ անց: Տարբեր երկրների լեռնային ակումբներն ու տուրիստական ընկերություններն ստեղծեցին անհրաժեշտ եկամուտ, և որոշ մարդիկ իրականացրին իրենց կյանքի երազանքները:
Որոշ կետեր հաշվի առնելով, որոնք կնշեմ ստորև, կարող եմ վստահորեն համարել 2022 էվոլյուցիոն տարի ալպինիզմի և լեռնագնացության մեջ։

 

Ալպինիզմի էվոլյուցիան 2022-ին

Նախ, անդրադառնանք էվոլյուցիային: 2022թ-ին գրանցվեց ամենաբարձր և ամենատպավորիչ գագաթներից մի քանիսի վերելքի թույլտվությունների ռեկորդային քանակ:
Հիմալայներում “The Himalayan Database”-ը հաղորդում է Էվերեստի 671 վերելք Նեպալի կողմից, որոնք բաղկացած են եղել 256 անդամներից, որոնց աջակցել են 415 շերպաներ կամ այլ էթնիկական պատկանելության բարձր լեռնային օգնական-աշխատողներ:
Պակիստանում, ըստ զբոսաշրջության վիճակագրական տվյալների, տրվել է 348 օտարերկրացիների թույլտվություն K2-ի համար և ավելի քան 700-ը՝ Պակիստանի բոլոր գագաթների համար, ինչը ռեկորդային է: Աշնանը Մանալսուում և Ամա Դաբլամում Նեպալը պայթեցրել է համակարգը՝ տալով 404 և 460 արտասահմանյան թույլտվություններ, սահմանելով հերթական ռեկորդը և՛ Ամա Դաբլամի և՛ Մանասլուի համար։

 

Հաղթանակներն ըստ լեռնային վերելքի ոճի

2022 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Բրիանսոն քաղաքում տեղի ունեցան ժայռամագլցման աշխարհի գավաթի խաղերը, որի շրջանակներում շնորհվեցին «Piolet d’Or» ամենամյա մրցականաբաշխության տիտղոսները՝ 2021թ.-ի ալպինիստական հաջողությունների առթիվ։
Բելգիացի Շոն Վիլանուևա Օ’Դրիսկոլը պարգևատրվեց Պատագոնիայի հայտնի Ֆից Ռոյի անցման համար՝ սոլո ոճով, իսկ Վրաստանից Արչիլ Բադրիաշվիլիին, Բաքար Գելաշվիլիին և Գիորգի Տեվնաձեին՝ Պակիստանում հյուսիս-արևմուտյան Սարաղրարի առաջին վերելքի համար:
Ուկրաինացի լեռնագնացներ Նիկիտա ԲալաբանովըՄիխայիլ Ֆոմինը և Վյաչեսլավ Պոլեժայկոն արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակի՝ Աննապուրնա III-ի հարավ-արևելյան լեռնաշղթայի 7555 մ բարձրության վրա առաջին վերելքի համար: Ինչպես նաև Սլովենիայի ներկայացուցիչ Սիլվո Կարոն արժանացել է կյանքի նվաճումների մրցանակի, որը նշանակալից է դարձնում իր տասնամյակների կարիերան՝ ստեղծելով նոր երթուղիներ Պատագոնիայում և Հիմալայում, կատարելով նշանակալից կրկնակի վերելքներ ամբողջ աշխարհում:
Ֆրանսիական «Montagnes» ամսագիրը և «The Groupe de Haute Montagne»-ը մրցանակներ են շնորհում 1992 թվականից սկսած։ Սրան զուգահեռ այս տարվա 8000մ+ լեռնային վերելքների իրականացման ոճն ու ձևն ավելի խոսուն են քան գագաթ հասնելը։ Ալպինիստները գնահատվում են ըստ իրենց հմտությունների, իսկ լեռնային ուղեկցորդների, շերպաների (բարձր լեռնային օգնականներ), ֆիքսված պարանների, թթվածնի և ցանկացած դոպինգ նյութի օգտագործումը հեղինակավոր մրցանակի համար ակնթարթային որակազրկում է։ Վերելքը պետք է լինի շատ տեխնիկական և օրիգինալ, այսինքն՝ նախատիպը չունեցող:

 

Մեծ ջանքեր՝ առանց պարգևատրման

2022 թվականի սկզբին եղան մի քանի թիմերի, որոնք ձմեռային բարդ և մարտահրավեր նետող վերելքներ կատարեցին Հիմալայներում։
Եվ այսպես, Գերմանացի լեռնագնաց Յոստ Կոբուշը Նո-Օ սոլո վերելք կատարեց դեպի Էվերեստի Արևմտյան լեռնաշղթա:
Սիմոնե ՄորոնԱլեքս Տխիկոնը և Օսվալդ Պերեյրան Սոֆի Լենաերցի հետ միասին քաջարի վերելք կատարեցին դեպի Մանասլուի գագաթ։ Ալեքս Տխիկոնը դարձավ առաջին ալպինիստն, ով կանգնեց Մանասլուի՝ գագաթին առանց լրացուցիչ թթվածնի՝ ձմռանը։
Երկու նեպալական թիմեր, մասնավորապես՝ Գելջե Շերպան և Մինգմա Դորչի Շերպան հազվագյուտ վերելքի փորձ կատարեցին դեպի Չո Օյու՝ Նեպալի կողմից։
Պակիստանում թայվանցի լեռնագնաց Ցենգ «Գրեյս» Կո-Էրհը յոթ օգնական լեռնագնացների հետ վերելքի փորձ կատարեց դեպի K2-ի գագաթ՝ հավակնելով դառնալ առաջին թայվանցին, ով բարձրացել է K2-ը և ամենաերիտասարդ կինն, ով բարձրացել է K2-ն՝ առանց թթվածնի։ Գրեյսի պնդմամբ նա բարձրացել է աշխարհի 14 ամենաբարձր լեռներից 12-ը, սակայն ալպինիստական հասարակության շրջանում բազմաթիվ կասկածներ կան այս պնդման շուրջ։
Գերմանացի լեռնագնաց Դեյվիդ Գյոթլերը և իտալացի Էրվե Բարմասեն ձմեռային վերելքի փորձ կատարեցին դեպի Նանգա Պարբատի գագաթ՝ ալպինիստական ոճով։
Ցավոք, այս թիմերից և ոչ մեկը չհասավ իր նպատակին հիմնականում վատ եղանակային պայմանների պատճառով։

 

Հայկական ալպինիզմի հաջողությունները 2022-ին

Խորհրդային տարիներին ալպինիզմում բազմաթիվ ռեկորդներ և հաջողություններ գրանցած Հայաստանն արդեն երկար տարիներ նահանջել էր ալպինիզմի ոլորտում։ Վերջին տասնամյակում բարձր լեռնային վերելքներ իրականացնող անձինք փոքր և հաստատուն քայլերով սկսեցին բարձրացնել նշաձողը։ Թերևս հայկական լեռնագնացության հաջողությունները կարող են փոքր թվալ համաշխարհային ալպինիզմի հաջողությունների կողքին, սակայն Հայաստանյան ալպինիստական հասարակության փոքրության և հնարավորությունների սղության պայմաններում հայ լեռնագնացները 2022 թվականին նշանավոր վերելքներ կատարեցին։
Հայկ Հայրապետյանը, նախկինում ևս երկու 7000մ+ (Լենինի Պիկ և Խան Թենգրի) լեռնային վերելքներ կատարելուց հետո, 2022թ․-ին իրականացրեց Պամիրի լեռնաշղթայի Կորժոնովսկայաի Պիկ լեռան բարեհաջող վերելք։
Գևորգ Գասպարյանը՝ ունենալով մի շարք 5000մ+ լեռնային վերելքներ, որոնցից մի քանիսը բազմակի, իրականացրեց Տյան Շանի լեռների Խան Թենգրի լեռնագագաթի փայլուն վերելք։

Առնո Տեր-Սահակովը Հիմալայներում բարձրացավ Այլենդ Փիք և Ամա Դաբլամ լեռները։

Հայկ Մարգարյանը՝ հայ սկսնակ լեռնագնաց, Դամավենդի և Էլբրուսի բարեհաջող վերելքներից հետո Լենինի Պիկի վերելքի փորձ կատարեց, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով կիսատ թողեց վերելքը։

 

2023, ի՞նչ սպասելիքներ ունենալ ալպինիզմում

Ի՞նչ կարող ենք ակնկալել հաջորդ տարի: Դե, ամբողջ աշխարհում տեղացի և ոչ տեղացի լեռնային ուղեկցորդների հաջողություններով պայմանավորված՝ մենք կարող ենք վստահորեն կանխատեսել ավելի շատ «բանաձևային վերելքներ»՝ ցածր գներ և բարձր որակ, որը բազմաթիվ նոր մարդկանց կբերի ալպինիզմի բարդ, բայց զարմանահրաշ աշխարհ: Եվ, որ նույն կերպ կանխատեսելի է, մենք կարող ենք ակնկալել տեսնել նոր սերնդի և, ինչու՞ ոչ, նաև հին սերնդի ալպինիսնտների, որոնք նոր երթուղիներ և մարտահրավերներ կընդունեն և կբարձրանան «այնտեղ, որտեղ նախկինում ոչ ոք չի բարձրացել»: Պետք է ակնկալել այնպիսի գագաթների լեռնային վերելքների թույլտվությունների բացում, ինչպիսիք մինչ օրս ոչ մի ալպինիստի շունչ չեն զգացել։

 

Լեռներ բարձրացեք, մարդի՜կ։ Լավագույն մնայունը գագաթից բերած հիշողություններն են։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

Լուսանկարները՝ “The Himalayan Database”-ից, նշված լեռնագնացների անձնական էջերից

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated