ՊԱՀԱԿԱՍԱՐ ԼԵՌ

February 12, 2025

Պահակասար լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Թեքսարի լեռնաշղթայում։ Լեռնագագաթը Վարդենիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունից է, Հերհեր գյուղից 2 կմ հարավ-արևելք։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2004 մ է։ Լեռն աչքի է ընկնում Վայոց Ձորին հատուկ ռելիեֆով․ ստորոտն ու լանջերը համեմատաբար հարթ են և հեշտ հաղաթահարելի, իսկ գագաթն ուշագրավ է իր կարմրավուն ժայռե գլխարկով։
Պահակասարն անտառապատ չէ, սակայն այստեղ աճում են բազմատեսակ ուտելի ու առողջարար բույսեր և դեղաբույսեր, ինչպիսիք են, օրինակ, բոխին, ուրցը, սիբեխը, սինդրիկը և այլն։ Ավելի քարքարոտ հատվածներում աճում է նաև մասրենի։

Լեռան անվան առաջացման հետ կապված կա ավանդություն, ըստ որի, լեզգիների ներխուժման ժամանակ այս լեռան մոտ հերթափոխով մարդիկ են պահակ կանգնել։ Թշնամու կողմից շարժ տեսնելու դեպքում շտապ իմաց են տվել գյուղացիներին, և վերջիններս՝ զինված բարձրացել են սարը։ Մի գիշեր էլ պահակներից մեկը թաքուն սպանվում է լեզգիների ձեռքով։ Այդ դեպքից հետո լեռը կոչել են Պահակասար։

Պահակասար լեռան գագաթից բացվում է սքանչելի տեսարան դեպի ողջ Վայոց Ձորի համայնապատկերը՝ Թեքսարի լեռները, Ամուլսարը, Հերհերի ջրամբարը։

 

Պահակասար լեռան երթուղին

Անցնել հղումով

 

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated