ՈՐՈՏԱՆ ԳԵՏ

Февраль 12, 2025

Որոտան գետը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Սկիզբ է առնում Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից` 3045 մ բարձրության վրա գտնվող երկու փոքրիկ լճերից: Երկարությունը կազմում է 119 կմ, իր երկարությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Որոտանն ունի զարգացած գետային ցանց, միջին խտությունը կազմում է 1,09 կմ/կմ2: Նրա ավազանում կան 1133 գետակներ, որոնցից 37-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն: Կարևորագույն վտակներից են Սիսիանը, Այրիգետը, Լեռնաշենը, Շաքին և այլն:

Որոտանի սնումը ձնանձրևային է (52%), սակայն մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը (48%):  Այն ունի մեծ ջրաէներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Որոտանից սկսվում են Սիսիանի և Որոտանի ջրանցքները, որոնցով ոռոգվում են Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների գյուղատնտեսական հողային տարածքները:

Որոտան գետի մերձափյա տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և հոգևոր արժեքներ, ինչպես նաև աշխարհագրական կարևորություն կրող վայրեր՝ Տաթևի վանքըՏաթևի Մեծ Անապատը, Որոտնաբերդը, Որոտնավանքը, Շաքիի ջրվեժը, ինչպես նաև մայր բնության հրաշքներից՝ Սատանի կամուրջը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

 

 

ՈՐՈՏԱՆԻ ԿԻՐՃԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated